Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Google-ը ներկայացրել է Nexus Player նվագարկիչը
16/10/2014 13:07

Google-ը ներկայացրել է Nexus Player նվագարկիչը

Nexus 6 և Nexus 9 սարքերին զուգահեռ Google ընկերությունը ներկայացրել է ևս մի սարք` Nexus Player նվագարկիչ, որի աշխատանքի հիմքում ընկած է Android TV օպերացիոն համակարգը: 

Հեռուստացույցին միացնելու դեպքում Nexus Player-ը հնարավորություն է տալիս մուտք գործել համացանց և գործարկել Android հավելվածներ՝ այդ թվում խաղեր, որոնց համար մշակվել է նաև հատուկ գեյմփադ: 

Սարքի տեխնիկական հատկությունները բավականին խոստումնալից են: Nexus Player-ն աշխատում է 1.8 ԳՀց հաճախականությամբ Intel Atom պրոցեսորով և Imagination PowerVR Series 6 գրաֆիկական չիպով, ունի 1 Գբ օպերատիվ և 8 Գբ մշտական հիշողություն: 

Նվագարկչի վաճառքը մեկնարկելու է նոյեմբերի 3-ին, իսկ գինը կազմելու է 99 ԱՄՆ դոլար: