Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ներկառուցված լազերով սաղավարտն օգնում է պայքարել մազաթափության դեմ
08/10/2014 15:39

Ներկառուցված լազերով սաղավարտն օգնում է պայքարել մազաթափության դեմ

Apira Science ընկերությունը ստեղծել է iGrow սաղավարտը, որը մազաթափության դեմ պայքարելու անփոխարինելի միջոց է համարվում: 

Արտադրող ընկերության հավաստմամբ՝ սաղավարտն օգտագործելուց հետո ընդամենը 4 ամիս է պահանջվում, որպեսզի մազերն սկսեն երեք անգամ ավելի ինտենսիվ աճել: Այս արդյունքն ապահովվում է ցածր ինտենսիվությամբ լազերային թերապիայի միջոցով:

Առողջությանը վնաս չհասցնելու նկտառումներից ելնելով՝ գադջեթը խորհուրդ է տրվում օգտագործել ամսական մոտ 400 ժամ (շաբաթական 2-3 անգամ, 25 րոպե տևողությամբ): 

Թերապիայի ընթացքում չձանձրանալու համար հիվանդը կարող է iPod-ի և iGrow-ում ներկառուցված ականջակալների միջոցով երաժշտություն լսել:

Նշենք, որ սաղավարտի արժեքը կազմում է 696 ԱՄՆ դոլար: