
Ներկայացվել է աշխարհի ամենաարագ հեծանվի մշակման նախագիծը
AeroVelo ընկերությունը Kickstarter հարթակում ներկայացրել է աշխարհի ամենաարագ ընթացող հեծանվի մշակման մի նախագիծ, որը համապատասխանելու է աերոդինամիկայի բոլոր օրենքներին: Բացառությամբ կորպուսի՝ հեծանվի բոլոր մասերը պատրաստվելու են ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան և աչքի են ընկնելու իրենց բարձր արդյունավետությամբ:
AeroVelo ընկերությունը ցանկանում է հեծանվի առավելագույն արագության ռեկորդ սահմանել: Տվյալ պահին այն հասնում է մինչև 133.8 կմ/ժ, սակայն սպասվում է, որ այն ապագայում այն կգերազանցի նույնիսկ 140 կմ/ժ-ը:
Վարորդի խցիկում տեղադրված դիսփլեյի վրա արտացոլվելու է հեծանվի մասին անհրաժեշտ տեղեկատվությունը՝ ներառյալ արագությունը, անցած ճանապարն ու մեկ րոպեում կատարած պտույտների քանակը:
Նախագիծն իրականացնելու համար 30 000 ԱՄՆ դոլար է անհրաժեշտ, որից ավելի քան 5500-ն արդեն հաջողվել է հավաքել: Ֆինանսավորման փուլի ավարտին մնացել է 23 օր: