Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
22-րդ Օլիմպիական խաղերի վերաբերյալ արված թվիթներով Ճապոնիան զբաղեցրել է առաջին տեղը
09/02/2014 21:45

22-րդ Օլիմպիական խաղերի վերաբերյալ արված թվիթներով Ճապոնիան զբաղեցրել է առաջին տեղը

Twitter սոցիալական կայքը Սոչիում անցկացվող Ձմեռային Օլիմպիական Խաղերի մեկնարկից երկու օր անց #Sochi2014 հաշթեգով ավելի քան մեկ միլիոն գրառում է հավաքել:

Socialbakers ծառայության մոնիտորինգի արդյունքների համաձայն՝ շաբաթ օրը Twitter-ի ռուսական տասը տրենդերից հինգը Օլիմպիական խաղերին են վերաբերել: Ուրբաթ օրը, Օլիմպիական խաղերի բացումից մեկ ժամ անց, սոցիալական կայքում #Sochi2014 հաշթեգով 290 հազար գրառում էր հայտնվել, իսկ ևս մեկ ժամ անց նմանատիպ գրառումների թիվն ավելի քան 390 հազար էր կազմել, սակայն այդ օրվա ընթացքում գրառումների քանակը մեկ միլիոնի չհասավ:

Գրառումների մեծամասնությունը անգլերեն, ռուսերեն և իսպաներեն լեզուներով էին, իսկ ամենաշատ հիշատակված սպորտաձևերը` սնոուբորդը, գեղասահքն ու կեռլինգը:

Ուրբաթ օրն ամենամեծ ակտիվությունը նկատվել է ճապոնացիների կողմից: Ըստ Twitter-ի պաշտոնական բլոգում ներկայացված գրաֆիկական տվյալների՝ Ձմեռային Օլիմպիական Խաղերի բացման օրը արված թվիթների և բնակչության քանակի հարաբերակցությամբ Ճապոնիան զբաղեցրել է առաջին տեղը, իսկ երկրորդ տեղում Ռուսաստանն է հայտնվել:

AMP