Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Black Phone. գերպաշտպանված սմարթֆոն
20/01/2014 14:00

Black Phone. գերպաշտպանված սմարթֆոն

Էդվարդ Սնոուդենի բացահայտումներից հետո ամբողջ աշխարհում խուճապ սկսվեց. այժմ մարդիկ ցանկանում են համացանցում առավելագույնս գաղտնի պահել իրենց մասին տեղեկատվությունը (չնայայծ, որ մինչ այդ գերագույն հաճույքով իրենց անձնական կյանքի մասին մեգաբայթերով տեղեկատվություն էին տեղադրում համացանցում):

Գաղտնիության խնդիրը կարելի է լուծել Black Phone գերպաշտպանված սմարթֆոնի օգնությամբ: Այն չեն կարող վերահսկել նույնիսկ ազգային անվտանգության մարմինները:

«Black Phone-ի օգտատերերը կունենան այն ամենն, ինչ անհրաժեշտ է իրենց անվտանգությունն և հեռախոսազանգերի գաղտնիությունն ապահովելու համար՝ գումարած հեռախոսի գերհզոր ֆունկցիաները»,- ասել է PGP ծրագրի հիմնադիր Ֆիլ Ցիմմերմանը, ով  Black Phone-ի նախագծի անդամ է:

Նախագծին նվիրված մամլո ասուլիսում հայտնի է դարձել, որ Black Phone-ն աշխատելու է Android-ի PrivatOS հատուկ պաշտպանված տարբերակով: Կոմունիկացիոն ծառայություններն այնպես են տեղադրվելու, որ ո՛չ մատակարարները, և ո՛չ էլ բջջային օպերատորները օգտատիրոջ հեռախոսային խոսակցությունից նույնիսկ մի բառ չեն կարողանա լսել:

Սկզբնական պատվերների համար սմարթֆոնը հասանելի կլինի 2014 թվականի փետրվարի 24-ից, բայց թե երբ կհասնի օգտատերերին, դեռևս պարզ չէ:

Սպասվում է, որ Black Phone-ի ցուցադրությունը տեղի կունենա հաջորդ ամիս Բարսելոնայում, Mobile World Congress-ի շրջանակներում:

Այստեղ կա շատ կարևոր մի «ԲԱՅՑ», որը նշել է Tech Crunch-ը: Պաշտպանված հեռախոսազանգերն ու էլեկտրոնային հասցեն իմաստ ունեն միայն այն պարագայում, երբ զրուցակիցներից 2-ն էլ նմանատիպ պաշտպանված սարքից են օգտվում, այլապես այն կորցնում է իր իմաստը: Այսպիսով, անվտանգությունը, որը Black Phone-ն ապահովում է պայմանավորված է լինելու նաև նրանից, թե ով է օգտատիրոջ զրուցակիցը և արդյո՞ք նա ևս օգտվում է այդպիսի գերպաշտպանված սարքից, թե ոչ: