Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Թողարկվել է Chrome OS համակարգով աշխատող մոնոբլոկ-համակարգիչ
18/12/2013 18:44

Թողարկվել է Chrome OS համակարգով աշխատող մոնոբլոկ-համակարգիչ

Google ընկերությունն իր նոր համակարգչային Chrome OS օպերացիոն համակարգն արդեն փորձարկել է նոութբուքի, պլանշետի և սովորական համակարգչի վրա, և այժմ հերթը հասել է մոնոբլոկ-համակագչին:

Թողարկվել է 21,5 դույմանոց LG Chromebase մոնոբլոկ համակարգիչը (մոդելը՝ 22CV241): Այս մոնոբլոկի վրա տեղադրվել է IPS Full HD էկրան։ Մոնոբլոկն աշխատում է Intel Celeron պրոցեսորով, որի հզորությունը դեռ պարզ չէ։

LG Chromebase-ի օպերատիվ հիշողությունը կազմում է 2GB, իսկ ներքին հիշողությունն ապահովում է 16GB-անոց SSD քարտը։ Մոնոբլոկն օժտված է 1,3 մեգապիքսելանոց տեսախցիկով, USB 3.0 պորտով, HDMI ելքով և LAN մուտքով։

Մոնոբլոկի պաշտոնական ցուցադրումը կլինի CES 2014 կոնֆերանսի ժամանակ։