Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Sony Playstation 4-երն ունեն գործարանային անսարքություն
21/11/2013 10:58

Sony Playstation 4-երն ունեն գործարանային անսարքություն

Sony ընկերության նորաստեղծ Playstation 4 համակարգչային սարքերի մի մասն ունի գործարանային անսարքություն: Ընկերության պաշտոնական հայտարարության համաձայն՝  խնդիրներ են ի հայտ եկել վաճառած խաղային համակարգիչային սարքերի 1%-ի մոտ: Ընկերությունից վստահեցնում են, որ բոլոր անսարք Playstation 4-երը կփոխարինվեն, և գնորդներին կտրամադրվեն բոլորովին նոր համակարգիչներ:

Հաշվի առնելով այն փաստը, որ վաճառքի մեկնարկից մի քանի օր անց արդեն վաճառվել է ավելի քան 1 մլն  Playstation 4 խաղային համակարգիչ՝ սպասվում է, որ Sony ընկերությունը մոտ ապագայում կփոխհատուցի և կփոխարինի մոտ 10 հազար Playstation 4:

Նշենք, որ ԱՄՆ-ում PlayStation 4-ի գինը 399 դոլար է: