374
21
2808
Մեկնարկել է Beeline Smart 2 նոր բրենդային սմարթֆոնների վաճառքը

Մեկնարկել է Beeline Smart 2 նոր բրենդային սմարթֆոնների վաճառքը

Beeline-ը հայտարարում է Beeline Smart 2 նոր բրենդային  սմարթֆոնի վաճառքի մեկնարկի մասին: Հեռախոսը գնելու դեպքում բաժանորդին տրամադրվում է «Հարմար» սակագնային փաթեթը և 2 ամիս անվճար բաժանորդագրություն «Ակտիվ»  ծառայությանը: Սմարթֆոնի արժեքը 34 900 դրամ է: Այն կարելի է ձեռք բերել նաև ապառիկ տարբերակով 12 ամիս տարաժամկետ վճարման պայմանով:

«Beeline-ը կատարում է հերթական քայլն իր հաճախորդներին առավելագույն հասանելի գնով ժամանակակից սմարթֆոններ առաջարկելու ուղղությամբ: Մեր բրենդային սմարթֆոններն արդեն մի քանի անգամ դարձել են ամենավաճառվողը Հայաստանում, և այս նոր առաջարկով մենք հույս ունենք ևս մեկ անգամ հաստատել առաջատարի մեր դիրքը շուկայի այս սեգմենտում: Դրա համար մեր նոր սմարթֆոնն ունի բոլոր նախադրյալները` գեղեցիկ ձևավորում, ժամանակակից միջուկ և օպերացիոն համակարգ, հարմար և շահավետ սակագնային փաթեթ և, իհարկե, ցածր գին ու ապառիկով ձեռք բերելու հնարավորություն», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline Smart 2 սմարթֆոնն աշխատում է Android 5.1 օպերացիոն համակարգով և հնարավորություն է տալիս օգտագործել երկու SIM-քարտ: Հեռախոսն աշխատում է 3G ցանցում, ունի լավ տեխնիկական բնութագրիչներ, էրգոնոմիկ ձևավորում և երկու տեսախցիկ:

«Ակտիվ»  ծառայությանը երկու ամիս անվճար բաժանորդագրությունը ներառում է անվճար զանգեր Beeline ցանցի ներսում, 1GB ծավալով ամսական ինտերնետ առանց արագության սահմանափակման և անսահմանափակ մուտք facebook.com, ok.ru և vk.com սոցիալական ցանցեր։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:

Կարճ հասցե: geek.am/u/5151.html
Beeline Telecom Telecom Beeline Անդրեյ Պյատախին

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2561 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակները կաշխատեն հանգստյան և տոն օրերին

Beeline-ի հաճախորդները դեկտեմբերին՝ նախատոնական շրջանում կկարողանան իրենց բոլոր հարցերով դիմել վաճառքի և սպասարկման գրասենյակներ նաև հանգստյան օրերին։ Մինչև Ամանոր Երևանի և Հայաստանի խոշոր քաղաքների գրասենյակների ...

Code

image

Apple-ը հրապարակել է 2017թ. ամենաշատ ներբեռնված հավելվածների ցուցակը

Apple կորպորացիան հրապարակել է App Store և iTunes հարթակներից 2017թ.-ի ամենաշատ ներբեռնումներ ունցող հավելվածների ցուցակը։ 2016թ.-ի համեմատ տեղի է ունեցել առաջատարի փոփոխություն։ 2017թ.-ին առաջատարն է ...

Web

image

Ավելի արագ և հասանելի Facebook՝ Ռոստելեկոմի բաժանորդների համար

«Ռոստելեկոմ»-ը հայաստանյան օգտատերերի համար նորանոր տեխնոլոգիական լուծումներ է գործարկում՝ բարձրացնելով ամենահաճախ օգտագործվող ռեսուրսների հասանելիությունն ու ցանցի արագագործությունը։Ընկերությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի հետ կնքված համաձայնագրի արդյունքում «Ռոստելեկոմ»-ի ...

Mobile

image

ՎիվաՍել-ՄՏՍ. գնեք iPhone X և ստացեք նվեր գեղեցիկ համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում* հնարավոր է գնել նոր iPhone X` 64 ԳԲ հիշողությամբ և ստանալ գեղեցիկ համար: iPhone-ի նոր դարաշրջանի այս ...

Business

image

iPhone X-ը՝ Ucom-ի ամենաարագ ցանցում Apple-ի պաշտոնական երաշխիքով

Դեկտեմբերի 1-ին Apple-ի պաշտոնական գործընկեր հանդիսացող Ucom ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում մեկնարկեց Apple ընկերության ամենասպասված և ամենաինտրիգային սարքավորման՝ iPhone X-ի վաճառքը։ Ինչպես բազմաթիվ երկրների, այնպես ...

Various

image

Ucom. գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման stem.am առցանց հարթակը

Օրերս Ucom ընկերության, «ՍՏԵՄ ծրագրերի կենտրոն» և «Ինտերնետ հանրություն» կազմակերպությունների աջակցությամբ Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցում գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram