Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Google-ը Uber-ին մրցակից հավելված է մշակում
04/02/2015 13:35

Google-ը Uber-ին մրցակից հավելված է մշակում

Google ընկերությունը տաքսի պատվիրելու համար նախատեսված նոր հավելված է մշակում, որը կարող է դառնալ Uber սթարթափի մրցակիցը: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:

Հրատարակության զրուցակիցների հավաստմամբ՝ Uber-ը տեղեկատվություն է ստացել այն մասին, որ ներկայում Google-ն աշխատում է տաքսի պատվիրելու համար նախատեսված բջջային հավելվածի վրա, իսկ նախագիծն իրագործելու համար ընկերությունն օգտագործելու է առանց վարորդի տեղաշարժվող ավտոմեքենաներ: Ընդ որում՝ Uber-ի աշխատակիցներին հաջողվել է հայթայթել հավելվածի սքրինշոթները: 

Ակնհայտ մրցակցությունից բացի, երկու ընկերությունները կարող են նաև Google Maps քարտեզագրական ծառայության հետ կապված խնդիրներ ունենալ, քանի որ տվյալ պահին այն օգտագործվում է Uber ընկերության կողմից: