Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Nokia-ն Android 5.0 օպերացիոն համակարգով սմարթֆոն է պատրաստում
23/12/2014 11:15

Nokia-ն Android 5.0 օպերացիոն համակարգով սմարթֆոն է պատրաստում

Ինչպես հայտնի է, Microsoft ընկերության հետ կնքած գործարքի համաձայն՝ Nokia ընկերությունը մինչ 2016 թվականը սեփական բրենդի ներքո սմարթֆոններ թողարկել չի կարող, սակայն ոչ ոք չի կարող ընկերությանն արգելել այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել: 

Որոշ աղբյուրների հավաստմամբ՝ ներկա պահին Nokia-ն Foxconn ընկերության հետ համատեղ զբաղվում է Nokia C1 նոր մոդելի մշակմամբ: Տեխնիկական հատկությունների մասին նշվում է, որ սմարթֆոնն ունենալու է 5 դյույմանոց դիսփլեյ, 2 Գբ օպերատիվ և 32 Գբ ներկառուցված հիշողություն, 8 Մպ հիմնական և 5 Մպ դիմային տեսախցիկներ, իսկ աշխատանքի հիմքում ընկած է լինելու Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգը: 

Ենթադրվում է, որ շատ շուտով սկսվելու է Nokia C1 նոր սմարթֆոնի արտադրությունը, սակայն վաճառքի այն ներկայացվելու է ոչ թե Nokia, այլ մեկ ուրիշ բրենդի ներքո: