374
21
2808
Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոնը ներկայացրեցին App Armenia համակարգը և բջջային հավելվածը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոնը ներկայացրեցին App Armenia համակարգը և բջջային հավելվածը

Beeline-ը Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոնի հետ համատեղ հայտարարում են App Armenia համակարգի գործարկման մասին։ App Armenia-ն բջջային հավելվածների և մոբայլ նախագծերի համար նախատեսված հարթակ է`ուղղված  բջջային հայալեզու բովանդակությունը զարգացմանը ։ 

App Armenia համակարգը բաղկացած է երկու հիմնական մասից՝ Web և Mobile: App.am կայքը օգտատերերին հնարավորություն է ընձեռում գրանցվել և ստեղծված էջում ներկայացնել սեփական պաստառները կամ ձայնային ֆայլերը, իսկ բջջային հավելվածի միջոցով՝ իրենց սմարթֆոններում օգտագործել App.am կայքի ամբողջ բովանդակությունը: App Armenia  բջջային հավելվածը հասնելի է  Android և iOS համակարգով աշխատող հեռախոսների համար և այն կարելի է ներբեռնել Play Store և App Store մարքեթներից։ 

«Beeline–ը, հանդիսանալով հեռահաղորդակցության առաջատար օպերատոր,  իրականացնում է բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված հայալեզու բջջային հավելվածների և բովանդակության զարգացմանը։ Այս տարվա ընթացքում մենք գործարկել ենք մի քանի բջջային հավելվածներ, որոնք հարմարեցված են հայ հասարակությանը եւ հայերեն լեզվին: Համոզված եմ, որ այս ծրագիրը ոչ միայն կօգնի կյանքը դարձնել ավելի լավ, այլ մեծապես կնպաստի հայալեզու բջջային հավելվածների շուկայի զարգացմանը և զարգացման մեծ ներուժ ունեցող բնագավառում կխթանի երիտասարդների ներգրավածությունը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:  

«Այս համակարգի գործարկումը ևս մեկ լուրջ քայլ է հայալեզու բջջային հավելվածների զարգացման գործընթացում։ Այսօր յուրաքանչյուր մարդու սմարթֆոնում կան ներբեռնված օգտակար բջջային հավելվածներ և մենք անելու ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի App Armenia-ն դառնա արդյունավետ գործիք և պահանջված լինի օգտատերերի և բովանդակություն ստեղծողների կողմից»,– նշեց «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» hիմնադրամի տնօրեն Սամվել Չախալյանը:

Ծրագրի շրջանակում առանցքային ուղղություններից մեկը հայալեզու բջջային նախագծերի ներկայացումն է, ինչպես նաև դրանց վերաբերյալ իրազեկման և տեղեկատվության տարածումը: Միևնույն ժամանակ App Armenia համակարգը թույլ է տալիս օգտատերերին իրենց պաստառներով, ձայնային և ազդանշանային ֆայլերով կիսվել համակարգի այլ մասնակիցների հետ:

Հավելենք, որ App.am կայքում հրապարակվում են նաև բջջային հավելվածների մասին նորություններ և հավելվածները ներկայացնող նյութեր: Ավելին, հայալեզու ցանկացած բջջային հավելված կարող է գրանցվել համակարգում և ստանալ տեղեկատվություն ներկայացնելու հնարավորություն:

Կարճ հասցե: geek.am/u/4702.html
Beeline iOS Beeline Հավելվածներ Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն App Armenia Apps iOS Android

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2561 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակները կաշխատեն հանգստյան և տոն օրերին

Beeline-ի հաճախորդները դեկտեմբերին՝ նախատոնական շրջանում կկարողանան իրենց բոլոր հարցերով դիմել վաճառքի և սպասարկման գրասենյակներ նաև հանգստյան օրերին։ Մինչև Ամանոր Երևանի և Հայաստանի խոշոր քաղաքների գրասենյակների ...

Code

image

Apple-ը հրապարակել է 2017թ. ամենաշատ ներբեռնված հավելվածների ցուցակը

Apple կորպորացիան հրապարակել է App Store և iTunes հարթակներից 2017թ.-ի ամենաշատ ներբեռնումներ ունցող հավելվածների ցուցակը։ 2016թ.-ի համեմատ տեղի է ունեցել առաջատարի փոփոխություն։ 2017թ.-ին առաջատարն է ...

Web

image

Ավելի արագ և հասանելի Facebook՝ Ռոստելեկոմի բաժանորդների համար

«Ռոստելեկոմ»-ը հայաստանյան օգտատերերի համար նորանոր տեխնոլոգիական լուծումներ է գործարկում՝ բարձրացնելով ամենահաճախ օգտագործվող ռեսուրսների հասանելիությունն ու ցանցի արագագործությունը։Ընկերությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի հետ կնքված համաձայնագրի արդյունքում «Ռոստելեկոմ»-ի ...

Mobile

image

ՎիվաՍել-ՄՏՍ. գնեք iPhone X և ստացեք նվեր գեղեցիկ համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում* հնարավոր է գնել նոր iPhone X` 64 ԳԲ հիշողությամբ և ստանալ գեղեցիկ համար: iPhone-ի նոր դարաշրջանի այս ...

Business

image

iPhone X-ը՝ Ucom-ի ամենաարագ ցանցում Apple-ի պաշտոնական երաշխիքով

Դեկտեմբերի 1-ին Apple-ի պաշտոնական գործընկեր հանդիսացող Ucom ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում մեկնարկեց Apple ընկերության ամենասպասված և ամենաինտրիգային սարքավորման՝ iPhone X-ի վաճառքը։ Ինչպես բազմաթիվ երկրների, այնպես ...

Various

image

Ucom. գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման stem.am առցանց հարթակը

Օրերս Ucom ընկերության, «ՍՏԵՄ ծրագրերի կենտրոն» և «Ինտերնետ հանրություն» կազմակերպությունների աջակցությամբ Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցում գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram