Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ֆինլանդիայում ներկայացրել են Google Ara մոդուլային սմարթֆոնի մրցակցին
02/12/2014 12:57

Ֆինլանդիայում ներկայացրել են Google Ara մոդուլային սմարթֆոնի մրցակցին

Ֆիննական մի սթարթափ ներկայացրել է Puzzlephone մոդուլային սմարթֆոնը, որը կարող է դառնալ այդ ոլորտի առաջատար Project Ara-յի մրցակիցը: Նախագծի հեղինակները ծրագրում են թողարկել սմարթֆոնը 2015 թվականի երկրորդ կեսին: 

Puzzlephone-ը բաղկացած է երեք՝ Spine («Ողնաշար»), Heart («Սիրտ») և Brain («Ուղեղ») մասերից: Spine-ը ամենախոշորն է: Այն ներառում է դիսփլեյը, բարձրախոսն ու սարքի հիմնական կոճակները: Heart-ի հիմնական բաղկացուցիչ մասը հեռախոսի մարտկոցն է, իսկ Brain-ում ընդգրկված են պրոցեսորն ու էլեկտրոնային մի շարք տարրեր, որոնք ապահովում են սմարթֆոնի աշխատանքը: Սպառողներին հնարավորություն կընձեռվի փոփոխել սմարթֆոնի մոդուլները և ստանալ անհրաժեշտ ֆունկցիաները:

Google Ara-ն ֆիննական սթարթափից տարբերվում է, առաջին հերթին, նման մոդուլների մեծ քանակով: Ara սմարթֆոնի մոդուլներից յուրաքանչյուրը պատասխանատու է առանձին ֆունկցիայի համար: