Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Breeze և RunKeeper ֆիթնես հավելվածների միջև սերտ կապ է հաստատվում
23/07/2014 12:00

Breeze և RunKeeper ֆիթնես հավելվածների միջև սերտ կապ է հաստատվում

Հանրահայտ Breeze և Runkeeper ֆիթնես հավելվածներն այսուհետ լինելու են փոխկապակցված: Breeze-ի վերջին թարմացումը օգտատերերին հնարավորություն է տալիս երկու հավելվածների միջև կիսել տեղեկատվությունը:

Միաժամանակ երկու հավելվածների հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ է բացել Breeze-ն ու սեղմել «Connect with RunKeeper» կոճակը և Breeze-ում գրանցված ցանկացած տեղեկատվություն ավտոմատ կերպով սինխրոնիզացվում է երկու հավելվածների միջև:

iPhone-ի և iPad-ի համար նախատեսված Breeze և RunKeeper ֆիթնես հավելվածները կարելի է անվճար ներբեռնել App Store-ից: