Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Facebook-ը սոցցանցի բջջային տարբերակում փորձարկում է Graph Search ծառայությունը
19/06/2014 12:35

Facebook-ը սոցցանցի բջջային տարբերակում փորձարկում է Graph Search ծառայությունը

Graph Search որոնման համակարգի փորձարկման մասին հայտնել է InsideFacebook հրատարակչությունը, սակայն տվյալ պահին գրառումն արգելափակված է: Սոցիալական որոնման նոր համակրգն օգտատերերին հնարավորություն կտա փնտրելու, օրինակ, ընկերների՝ մոտակա տարածքում գտնվող նախընտրած ռեստորանները:

Առաջին անգամ Graph Search ծառայությունը՝ որպես սոցցանցի էջերում տեղեկատվություն փնտրելու նոր միջոց, 2013 թվականին ներկայացվել է Մարկ Ցուկերբերգի կողմից: Օգտագործելով մի շարք նոր ֆիլտրներ՝ օգտատերերը կկարողանան գտնել հնարավոր ծանոթների կամ պոտենցիալ համախոհների:

Մշակման գործընթացում է գտնվում Graph Search ծառայության նաև դեսքթոփային տարբերակը, իսկ դրան զուգահեռ կատարելագործվում է բջջայինը: Չի բացառվում, որ ծառայության բջջային տարբերակը հագեցած կլինի ավելի մեծ ֆունկցիոնալ հնարավորություններով, քան վեբ տարբերակը: