Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Apple App Store. Հայաստանից ամենաշատ ներբեռնվող անվճար հավելվածները – 09/06/14
09/06/2014 15:59

Apple App Store. Հայաստանից ամենաշատ ներբեռնվող անվճար հավելվածները – 09/06/14

Ներկայասցնում ենք iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումներով հայաստանցիների կողմից Apple App Store-ից ներբեռնվող առաջատար 5 անվճար հավելվածները 2014թ.-ի հունիսի 9-ի դրությամբ:

iPhone – Առաջին հորիզոնականում Rival Knights խաղն է, որը հնարավորություն է տալիս հայտնվել միջնադարյան ասպետների մրցաշարերի կիզակենտրոնում: Երկրորդը Yerevan Events նախագիծն է, որը բազմակողման տեղեկատվություն է հայտնում Երևանում կայանալիք իրադարձությունների և միջոցառումների մասին: Երրորդ հորիզոնականում է հարյուրավոր հայկական գրքեր պարունակող Armenian Books հավելվածն է: Օրերս Բրազիլիայում մեկնարկող ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական հավելվածը` FIFA Official App չորրորդն է: Հնգյակը եզրափակում է Final Kick: The best penalty shootout ֆուտբոլային հավելվածը, որն իրենից ներկայացնում է 11 մետրանոց տուգանային հարվածների վրա հիմնված խաղ:

iPad – Առաջին տեղում նույնպես Rival Knights խաղն է: Երկրորդ հորիզոնականում FIFA Official App ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական հավելվածն է: Երրորդ հորիզոնականում է Prison Death – Stickman Edition բանտային թեմաներով խաղը: Armenian Books հավելվածը չորրորդն է: Հինգերորդ հորիզոնականում է Republique խաղը:

Առաջատար 5 հայկական հավելվածները հետևյալն են.

iPhone – 1. Yerevan Events` Երևանյան միջոցառումների հավելված: 2. Armenian Books հայկական գրադարան: 3. My Sales. Sales in Yerevan` հավելված Երևանյան զեղչերի մասին: 4. Arm Keyboard` հայկական տառեր iOS-ի համար: 5. Armenian English dictionary` Հայ-Անգլիական բառարան:

iPad – 1. Armenian Books հայկական գրադարան: 2. Yerevan Events` Երևանյան միջոցառումների հավելված: 3. Vitamin Club` Վիտամին ակումբի պաշտոնական հավելված: 4. Blot Club` Բազար Բլոտ թղթախաղի հայակական հայտնի հարթակի հավելված: 5. TVRT.AM` հեռուստատեսային հավելված: