374
21
2808
«ԱրմենՏել»–ը և Մայքրոսոֆթը կգործարկեն կրթական անվճար բջջային հավելված

«ԱրմենՏել»–ը և Մայքրոսոֆթը կգործարկեն կրթական անվճար բջջային հավելված

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ հայտարարում են հայալեզու վիդեո դասընթացների պատրաստման, ինչպես նաև բջջային հեռախոսների համար նախատեսված կրթական անվճար հավելվածի ստեղծման մասին։

Բջջային հեռախոսների համար նախատեսված կրթական անվճար հավելվածը, որի միջոցով հնարավոր կլինի դիտել վիդեո դասընթացներ, հասանելի է Windows Phone համակարգով աշխատող հեռախոսների համար։

«ԱրմենՏել» ընկերությունը սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակում մեծ նշանակություն է տալիս տեխնոլոգիական առաջընթացին՝ աջակցելով հայալեզու բովանդակության զարգացմանը։ Այս նպատակով մենք համագործակցում ենք տարբեր ընկերությունների և հասարակական կազմակերպությունների հետ, մասնավորապես Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականցրել ենք բազմաթիվ արդյունավետ ծրագրեր՝ նպաստելով երկրի տեղեկատվական տեխնոլոգիանների ոլորտի բարելավմանը։ Հուսով ենք, որ կրթական վիդեո դասընթացներն, ինչպես նաև հետագայում հեռախոսների համար նախատեսված հավելվածի գործարկումը, կխթանի հայալեզու բջջային հավելվածների զարգացումը Հայաստանում և բջջային նոր տեխնոլոգիաների ներդրմանը կրթական ոլորտում՝ դարձնելով ուսումնական գործընթացն ավելի հարմարվետ և հետաքրքիր, իսկ կյանքն ավելի լավ», - նշեց  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մայքրոսոֆթ ընկերությունը, կարևորելով կրթության դերը Հայաստանում, գրասենյակի բացման իսկ օրվանից փորձում է իր ներդրումն ունենալ կրթության զարգացման, կրթական համակարգում տեխնոլոգիաների ներդման, դասապրոցեսում նորագույն մեթոդների կիրառման գործում: Այդ իսկ պատճառով Մայքրոսոֆթն իրականացնում է բազմաթիվ նախագծեր թե´ դպրոցական և թե´ բարձրագույն կրթական համակարգում՝ տրամադրելով կրթության համար նախատեսված գործիքներ, ծրագրային ապահովում, դասընթացներ, մրցույթներ և այլն: «ԱրմենՏել» ընկերության հետ հաջողությամբ իրականացված բազմաթիվ ծրագրերի թվին կարելի է դասել նաև այս հայալեզու բջջային հավելվածի ստեղծումը, որը կարևոր դեր կունենա կրթությունն ամենուր ավելի հասանելի և մատչելի դարձնելու գործում»,- նշեց Հայաստանում Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը։

Հայալեզու վիդեո դասընթացները պատրաստվել և ձայնագրվել են տարբեր դասարանների առարկաներով և թեմաներով դպրոցական պաշտոնական ուսումնական պլանի համաձայն։ Դասավանդման նորարար և մատչելի մեթոդների կիրառմամբ դասերը պատրաստվել են Հայաստանի լավագույն ուսուցիչների օգնությամբ՝  հիմնված լրացուցիչ տեղեկատվական նյութերի և Մայքրոսոֆթի կրթական գործիքների վրա։  Վիդեո դասընթացները տեղադրված են www.mlg.am կայքում։

Հասանելիություն www.mlg.am կայքին հնարավոր է թե´ ինտերնետի, թե´ բջջային հեռախոսների միջոցով, որոնց վրա կտեղադրվի համապատասխան հավելվածը։  

Կարճ հասցե: geek.am/u/3440.html
Microsoft Beeline Apps Հայաստան Microsoft Beeline Հավելվածներ Կրթություն Հայաստան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2561 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակները կաշխատեն հանգստյան և տոն օրերին

Beeline-ի հաճախորդները դեկտեմբերին՝ նախատոնական շրջանում կկարողանան իրենց բոլոր հարցերով դիմել վաճառքի և սպասարկման գրասենյակներ նաև հանգստյան օրերին։ Մինչև Ամանոր Երևանի և Հայաստանի խոշոր քաղաքների գրասենյակների ...

Code

image

Apple-ը հրապարակել է 2017թ. ամենաշատ ներբեռնված հավելվածների ցուցակը

Apple կորպորացիան հրապարակել է App Store և iTunes հարթակներից 2017թ.-ի ամենաշատ ներբեռնումներ ունցող հավելվածների ցուցակը։ 2016թ.-ի համեմատ տեղի է ունեցել առաջատարի փոփոխություն։ 2017թ.-ին առաջատարն է ...

Web

image

Ավելի արագ և հասանելի Facebook՝ Ռոստելեկոմի բաժանորդների համար

«Ռոստելեկոմ»-ը հայաստանյան օգտատերերի համար նորանոր տեխնոլոգիական լուծումներ է գործարկում՝ բարձրացնելով ամենահաճախ օգտագործվող ռեսուրսների հասանելիությունն ու ցանցի արագագործությունը։Ընկերությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի հետ կնքված համաձայնագրի արդյունքում «Ռոստելեկոմ»-ի ...

Mobile

image

ՎիվաՍել-ՄՏՍ. գնեք iPhone X և ստացեք նվեր գեղեցիկ համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում* հնարավոր է գնել նոր iPhone X` 64 ԳԲ հիշողությամբ և ստանալ գեղեցիկ համար: iPhone-ի նոր դարաշրջանի այս ...

Business

image

iPhone X-ը՝ Ucom-ի ամենաարագ ցանցում Apple-ի պաշտոնական երաշխիքով

Դեկտեմբերի 1-ին Apple-ի պաշտոնական գործընկեր հանդիսացող Ucom ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում մեկնարկեց Apple ընկերության ամենասպասված և ամենաինտրիգային սարքավորման՝ iPhone X-ի վաճառքը։ Ինչպես բազմաթիվ երկրների, այնպես ...

Various

image

Ucom. գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման stem.am առցանց հարթակը

Օրերս Ucom ընկերության, «ՍՏԵՄ ծրագրերի կենտրոն» և «Ինտերնետ հանրություն» կազմակերպությունների աջակցությամբ Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցում գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram