Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Android-ի տարբերակների բաշխումը 2013թ.-ի հուլիսի 8-ի դրությամբ
09/07/2013 18:34

Android-ի տարբերակների բաշխումը 2013թ.-ի հուլիսի 8-ի դրությամբ

Հուլիսի 8-ին նախորդող 14 օրերի ընթացքում հավաքագրված տվյալների համաձայն աշխարհում Andoid օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների բաշխումն, ըստ Android-ի տարբերակների կամ թողարկումների, հետևյալն է` Android 1.6 Donut – 0.1%, Android 2.1 Eclair – 1.4%, Android 2.2 Froyo – 3.1%, Android 2.3.3 – 2.3.7 Gingerbread  – 34.1%, Android 3.2 Honeycomb 0.1%, Android 4.0.3 – 4.0.4 Ice Cream Sandwich – 23.3%, Android 4.1.X Jelly Bean 32.3%, Android 4.2.X Jelly Bean 5.6%:

Առաջին անգամ է, որ Jelly Bean թողարկման Android սարքերի քանակն անցնում է Gingerbread-ից: Մասնագետները նշում են, որ չափազանց կարևոր է, որ Android սարքերի 60%-ից ավելին զինված է Android 4.0 կամ բարձր թողարկման օպերացիոն համակարգով: Այս ամենը հնարավորություն է տալիս ծրագրավորողներին հաճախակի օգտագործել «նոր» Android-ների առավելությունները: