Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Microsoft իննովացիոն կենտրոն. ամառային դասընթացներ` ծրագրավորող դառնալու ցանկություն ունեցողների համար
22/05/2014 19:49

Microsoft իննովացիոն կենտրոն. ամառային դասընթացներ` ծրագրավորող դառնալու ցանկություն ունեցողների համար

Եթե դուք ցանկանում եք դառնալ արհեստավարժ ծրագրավորող կարճ ժամանակահատվածում, ձեռք բերել ոլորտային կարևորագույն տեսական/պրակտիկ գիտելիքներ նորարար միջավայրում և ստանալ աշխատանքի հնարավորություն լավագույն կազմակերպություններից մեկում, առաջարկում ենք Ձեզ միանալ Պրակտիկայի Ծրագիր N7-ին:

Ծրագիրը բաղկացած է տեսական և գործնական մասից:

1. Տեսական մաս

Տևողությունը՝ 1.5 ամիս

Թեմաները՝

– Ծրագրավորման հիմունքներ (ներածություն, սկզբունքները և հիմնական դրույթները)
– C# & C++
– Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորում և նախագծման ձևանմուշներ
– Ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ
– Տվյալների շտեմարան, օպերացիոն համակարգեր

2. Գործնական մաս

Տևողությունը՝ 2.5 ամիս

Թեմաները՝

– Նախագծերի մշակում (արհեստական բանականություն, ռոբոտների ղեկավարման ավտոմատացված համակարգ՝ հիմնված արհետսական բանականության վերջին նվաճումների վրա)
– Բիզնես, ներկայացուցչական/հաղորդակցական հմտությունների զարգացման դասընթաց, որը կօգնի Ձեզ լավ ներկայանալ աշխատանքային հարցազրույցներին:

Ընտրված մասնակիցներին կտրամադրվի մեկ շաբաթ անվճար փորձաշրջան:

Հետաքրքրվողները կարող են լրացնել առցանց դիմում-հայտը մինչև ս.թ. հունիսի 10-ը:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապվել Սոնա Մարտիրոսյանի հետ [email protected] էլ. հասցեի կամ 010 562638 հեռախոսահամարի միջոցով: