Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline. հետվճարային բաժանորդների համար կգործի *102#  ծառայությունը
05/04/2018 22:00

Beeline. հետվճարային բաժանորդների համար կգործի *102# ծառայությունը

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարում է շարժական կապի հետվճարային բաժանորդների համար *102#  ծառայության գործարկման մասին, որը

հնարավորություն է տալիս ստանալ տեղեկատվություն պարտքի վերաբերյալ։

Պատասխան-հարցումով «1» ուղարկելու դեպքում բաժանորդը ստանում է տեղեկություն ընթացիկ ամսվա ծառայությունների գումարի մասին (նախորդ օրվա դրությամբ՝ առանց բաժանորդային վարձի և ներառյալ ԱԱՀ).

Պատասխան-հարցումով «2» ուղարկելու դեպքում բաժանորդը ստանում է տեղեկություն վճարման ենթակա պարտքի մասին (նախորդ ամսվա պարտքը, ներառյալ ընթացիկ ամսվա վճարումները)։

Գովազդային տեղեկատվության ցուցադրումը  հաշվեկշռի ծանուցման մեջ անջատելու համար անհրաժեշտ է հավաքել *554*1# հրահանգ, միացնելու համար՝ *554*2# հրահանգ։

Գովազդային տեղեկատվության արտացոլման անջատումն ու միացումը կատարվում է անվճար: