Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Armenia StartUp Cup 2015 հաղթող թիմ ՝ HY Pictures-ը, կներկայացնի Հայաստանը  World StartUp Cup-ում
30/06/2016 22:50

Armenia StartUp Cup 2015 հաղթող թիմ ՝ HY Pictures-ը, կներկայացնի Հայաստանը World StartUp Cup-ում

StartUp Cup-ը ձեռնարկատիրական հավաքագրման  ծրագրի համաշխարհային ցանց է, որի  միջոցով ձեռնարկատերերը հզորացնում են համայնքներ, կառավարություններ և ստեղծում ձեռնարկատիրական էկոհամակարգ: StartUp Cup-ը հպարտ է հայտարարել, որ World StartUp Cup 2016 եզրափակիչը տեղի կունենա 2016 թվականի օգոստոսի 3-5-ը, Վաշինգտոնում, ԱՄՆ:

Շուրջ 1000 սկսնակ բիզնեսներ և ՓՄՁ-ներ մասնակցություն են ունեցել 65 ազգային մրցույթներում, որպեսզի Համաշխարհային եզրափակչում իրենց ներկայացնելու պատիվ ունենան: Այժմ յուրաքանչյուր ազգային մրցույթի լավագույն ֆինալիստ իրավունք ունի մասնակցելու World StartUp Cup 2016-ին: World StartUp Cup 2016-ի հաղթող ճանաչվելու հնարավորության համար՝ այդ սկսնակ բիզնեսները StartUp Cup 2016-ի հատուկ ընտրված ժյուրիներին կներկայացնեն իրենց բիզնես մոդելները: Ի լրումն, ակնառու սկսնակ բիզնեսները, կազմակերպիչները և մենթորները կգնահատվեն իրենց ձեռքբերումների համար:

Armenia StartUp Cup-ը նույնպես հանդես է գալիս իր պատվիրակությամբ: Մենք ուրախ ենք հայտարարել, որ Armenia StartUp Cup 2015 հաղթող թիմ HY Pictures-ը (շատ խոստումնալից  նախագիծ), կներկայացնի Հայաստանը  World StartUp Cup-ում:  Հայկական Պատվիրակության մաս կազմում են Armenia StartUp Cup 2015 թվականի գլխավոր հովանավոր Այ Էյ Բի Բիզնեսի Միջազգային Ակադեմիան, Հայկական ստարտափեր և ձեռնարկատիրական էկոհամակարգի ներկայացուցիչներ, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները, հրեշտակ ներդրողները, վենչուրային մասնագետներ, էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչներ, հիմնադրամներ և հասարակական կազմակերպություններ ներգրավված հայկական ձեռնարկատիրական էկոհամակարգի զարգացման մեջ։  Armenia StartUp Cup ուրախ կլինի ստանալ Հայկական Պատվիրակությանը միանալու ձեր հարցումը: Մասնակցության մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար դիմեք Armenia StartUp Cup-ի կազմակերպիչներին:

World StartUp Cup 2016-ը եռօրյա բարձր ինտերակտիվ միջոցառում է, որը ներառում է առաջին WECREATE գագաթնաժողովը. գործադիր տնօրենները և կազմակերպիչները կկիսվեն իրենց անձնական պատմություններով և համայնքներում կանանց ազդեցության մեծացման հիմնախնդիրներով, ինչպես նաև այն մասին, թե ինչպես են նրանք փոխում մտածելակերպեր և հաղթահարում մշակութային խոչընդոտներ: Կլինեն նաև հյուրասիրություններ և պլանավորված մշակութային միջոցառումներ ամբողջ քաղաքում:

Հարկվոր է նշել, որ առաջին World StartUp Cup-ը տեղի է ունեցել Երևանում 2014 թ-ի: