374
21
2808
Beeline. մեկնարկել է Lenovo, Huawei և Micromax նոր սմարթֆոնների վաճառքը

Beeline. մեկնարկել է Lenovo, Huawei և Micromax նոր սմարթֆոնների վաճառքը

Beeline-ը Հայաստանում հայտարարում է Lenovo, Huawei և Micromax հայտնի ապրանքանիշերի նոր սմարթֆոնների վաճառքի մեկնարկի մասին:

Ընդհանուր առմամբ նոր սմարթֆոնների տեսականին ներառում է ավելի քան 14 մոդել, այդ թվում ներկայացուցչական դասի այնպիսի ոճային և հզոր սմարթֆոններ, ինչպիսիք են Lenovo Vibe S1, Huawei Honor 5X և Micromax Canvas 5: Սմարթֆոնների արժեքը տատանվում է 29 900 դրամից մինչև 205 500 դրամի սահմաններում` կախված մոդելից և արտադրողից: Սմարթֆոնները կարելի է ձեռք բերել նաև ապառիկ:

«Վերջին մեկ տարվա ընթացքում Beeline բրենդային հեռախոսները մի քանի անգամ դարձել են ամենավաճառվող սմարթֆոնները երկրում: Այժմ, հաշվի առնելով հաճախորդների պահանջները, մենք ընդլայնել ենք սմարթֆոնների տեսականին և ներառել երեք հայտնի բրենդերի սմարթֆոններ, այդ թվում` նրանց ներկայացուցչական մոդելները: Կցանկանայի առանձին նշել, որ Lenovo և Huawei սմարթֆոններ գնելու դեպքում բաժանորդները կարող են օգտվել «Գարնանային անակնկալ» ակցիայից և ստանալ 10 ԳԲ ծավալով ինտերնետ և հնարավորություն միանալու բացառիկ սակագնային փաթեթին», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ Beeline գրասենյակներում Lenovo և Huawei հեռախոսներ գնելու դեպքում բաժանորդների համար գործում է «Գարնանային անակնկալ» ակցիան, որի շրջանակում տրամադրվում է 10 ԳԲ ծավալով բջջային ինտերնետ և միացում բացառիկ սակագնային փաթեթին: Նշված սակագնային փաթեթի շրջանակում ամսական 2500 դրամի դիմաց 30 օրվա ընթացքում բաժանորդը ստանում է անսահմանափակ զանգեր Beeline բջջային ցանցի ներսում, 100 րոպե դեպի տեղական այլ օպերատորների ցանցեր զանգեր կատարելու հնարավորություն, ամսական 3 ԳԲ ծավալով բջջային ինտերնետ և 150 տեղական SMS-հաղորդագրություն:

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia» հավելվածի միջոցով, ուղարկելով հաղորդագրություն Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ մոտակա Beeline գրասենյակում:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

Կարճ հասցե: geek.am/u/5254.html
Beeline Smartphones Հայաստան Հայաստան Beeline Huawei Lenovo Անդրեյ Պյատախին Micromax

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2525 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

ՀՀ Նախագահի ՏՏ ոլորտի 2017թ. մրցանակը՝ iPod-ի ստեղծողին

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2017թ. Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին արժանացել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը: Հոկտեմբերի 19-ին ՀՀ ...

Code

image

Վիվասել-ՄՏՍ. Seedstars մրցույթին դիմում-հայտ է ներկայացրել ավելի քան 50 ստարտափ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպում է «Seedstars» միջազգային մրցույթի տեղական փուլը, որին արդեն իսկ  դիմում-հայտ է ներկայացրել տարբեր ոլորտներում նորարարական լուծում ներկայացնող ...

Web

image

Ավելի արագ Facebook Հայաստանում

Ucom-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իր տվյալների կենտրոնում գործարկվել է Facebook սոցիալական ցանցի շտեմարանը (Facebook cache)` անելով հերթական քայլը Հայաստանում թվային բովանդակության զարգացման և ...

Mobile

image

Ինչ սմարթֆոններից են ամենաշատն օգտվում Հայաստանում. 2017 օգոստոս

Ամեն տարվա աշնանը սմարթֆոնների արտադրության բազմաթիվ առաջատար ընկերություններ ներկայացնում են իրենց նորագույն մոդելները։ Այս աշունը ևս բացառություն չէ, հանրությունն անհամբեր սպասում է iPhone-ի հերթական մոդելներին, ...

Business

image

Facebook և Microsoft կորպորացիաները ավարտել են նոր անդրատլանտյան ինտերնետային մալուխի տեղադրումը

Մոտ երկու տարի առաջ Microsoft և Facebook կորպորացիաները մեկնարկել էին անդրատլանտյան օպտիկական մալուխի տեղադրման միասնական նախագիծը։ Marae անվանված մալուխի երկարությունը 6,600 կմ է, այն մեկնարկում է ...

Various

image

WiFi սարքավորումներ` 173 դպրոցի «Արմաթ» լաբորատորիային

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինն այցելել են Երևանի Վ. Վարդևանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram