374
21
2808
Հայկական ՏՏ ընկերությունները կմասնակցեն CeBIT 2015-ին

Հայկական ՏՏ ընկերությունները կմասնակցեն CeBIT 2015-ին

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գլխավորությամբ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մարտի 16-20ը կներկայանա Գերմանիայի Հաննովեր քաղաքում կայանալիք CeBIT 2015 միջազգային ցուցահանդեսում միասնական տաղավարով՝ Surprising Engineering խորագրի ներքո: Մասնակցության հիմնական նպատակը աշխարհում հայկական ՏՏ ապրանքանիշի առաջխաղացումն է՝ որպես բարձրորակ շուկա։

Ցուցահանդեսին մասնակցում են  Volo, Altacode, E-Works,  IU Networks,  Technology and  Science Dynamics, Web, Locator և VTG Software ընկերությունները: Volo, E-Works, IU Networks և Locator ընկերությունները կներկայանան հետևյալ տեխնոլոգիական լուծումներով.

«ՎՕԼՕ» ընկերության կողմից մատուցվող ծառայություններն են՝ ծրագրերի մշակում ամբողջական ցիկլով, պատվիրատուի պահանջների վերլուծություն, ծրագրի սխեմատիկ կառուցվածքի կազմում, պատվիրատուի պահանջներին համապատասխան ծրագրի մշակում, տեստավորում, սպասարկում, ներդրում, պատվիրատուի անձնակազմի ուսուցում, հետագա տեխնիկական սպասարկում և տեխնոլոգիական խորհրդատվություն:

«Ի-Վորկս»  ընկերության կողմից ներկայացվող ծառայություններն են՝ վեբ  և բջջային հավելվածների նախագծում, կառավարվող աութսորսինգ:  Ի-Վորկսը ներկայացնում է կառավորվող բջջային հավելվածներ հետևյալ առանձնահատկություններով՝  մենյուի անսահմանափակ հնարավորություններ, օպտիմիզացված բոլոր iPhone և iPad սարքերի համար, ինտուիտիվ նավիգիացիա և բովանդակության կառավարման անվտանգ համակարգ: Բջջային թրեյնինգների պլատֆորմ` պարզ, բազմակի ընտրության և բաց հարցերի հնարավորություն` ավտոմատ ուղղումով, անհատական քննությունների պլանավորում, բարդ ու բովանդակալից հաշվետվությունների համակարգ,  օֆլայն քննություն հանձնելու հնարավորություն, տարբերակներ iOS և Android օպերացիոն համակարգերի համար:

«ԱյՅու Նեթվորքսը» կներկայացնի իր նորարական և խոստումնալից նախագծերից մեկը՝ T5 IPTV+ OTT լուծումը: Միավորելով թվային բովանդակության տրամադրումը և վաճառքի ճկուն միջավայրը՝ ԱյՅու Նեթվորքսը ներկայացնում է T5՝ նորարարական IPTV + OTT լուծումը, որը պրովայդերներին թույլ է տալիս առաջարկելու առաջադեմ, ծախսաարդյունավետ, հեշտ կառավարվող և ընդլայնվելու մեծ հնարավորություններով IPTV ծառայություն: Սպառողների պահանջներին համապատասխանելու նպատակով՝ T5 առաջարկում է IPTV+OTT լուծում հետևյալ հիմնական առանձնահատկություններով՝ բազմէկրան աջակցություն, բազմալեզու աջակցություն, տեսավարձույթի, հաղորդումը վերսկսելու (time-shift) և բաց թողնված  հաղորդումը դիտելու (catch-up) հնարավորություն, հաղորդումների էլեկտրոնային ցանկ (EPG), կանխավճարային և հետվճարային բիլինգի ինտեգրում ինչպես նաև օգտվողների կառավարման ճկուն համակարգ:

«Լոկատոր» ընկերությունը ներկայացնելու է իր երեք հիմնական ուղղությունները՝  Եռաչափ (3D) մոդելավորում և ինտերակտիվ շարժական հավելվածների ստեղծում, Շարժական օբյեկտների արբանյակային (GPS) վերահսկողություն, պրոցեսների հեռակառավարման և տվյալների հաղորդման լուծումներ (SCADA): Նաև, ընկերությունը կներկայացնի «Հայկական Գանձեր» (Armenian Treasures) նախագիծը, որը իրենից ներկայացնում է ինտերակտիվ 3D ճանապարհորդությունների շարք դեպի Հայաստանի և Արցախի պատմամշակութային հուշարձաններ:

Հայկական պատվիրակության մասնակցությանն աջկցում է Նիդռլանդների ԱԳՆ Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնը (CBI):

Կարճ հասցե: geek.am/u/4937.html
Հայաստան ԻՏՁՄ CeBIT 2015 Հայաստան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2561 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակները կաշխատեն հանգստյան և տոն օրերին

Beeline-ի հաճախորդները դեկտեմբերին՝ նախատոնական շրջանում կկարողանան իրենց բոլոր հարցերով դիմել վաճառքի և սպասարկման գրասենյակներ նաև հանգստյան օրերին։ Մինչև Ամանոր Երևանի և Հայաստանի խոշոր քաղաքների գրասենյակների ...

Code

image

Apple-ը հրապարակել է 2017թ. ամենաշատ ներբեռնված հավելվածների ցուցակը

Apple կորպորացիան հրապարակել է App Store և iTunes հարթակներից 2017թ.-ի ամենաշատ ներբեռնումներ ունցող հավելվածների ցուցակը։ 2016թ.-ի համեմատ տեղի է ունեցել առաջատարի փոփոխություն։ 2017թ.-ին առաջատարն է ...

Web

image

Ավելի արագ և հասանելի Facebook՝ Ռոստելեկոմի բաժանորդների համար

«Ռոստելեկոմ»-ը հայաստանյան օգտատերերի համար նորանոր տեխնոլոգիական լուծումներ է գործարկում՝ բարձրացնելով ամենահաճախ օգտագործվող ռեսուրսների հասանելիությունն ու ցանցի արագագործությունը։Ընկերությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի հետ կնքված համաձայնագրի արդյունքում «Ռոստելեկոմ»-ի ...

Mobile

image

ՎիվաՍել-ՄՏՍ. գնեք iPhone X և ստացեք նվեր գեղեցիկ համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում* հնարավոր է գնել նոր iPhone X` 64 ԳԲ հիշողությամբ և ստանալ գեղեցիկ համար: iPhone-ի նոր դարաշրջանի այս ...

Business

image

iPhone X-ը՝ Ucom-ի ամենաարագ ցանցում Apple-ի պաշտոնական երաշխիքով

Դեկտեմբերի 1-ին Apple-ի պաշտոնական գործընկեր հանդիսացող Ucom ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում մեկնարկեց Apple ընկերության ամենասպասված և ամենաինտրիգային սարքավորման՝ iPhone X-ի վաճառքը։ Ինչպես բազմաթիվ երկրների, այնպես ...

Various

image

Ucom. գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման stem.am առցանց հարթակը

Օրերս Ucom ընկերության, «ՍՏԵՄ ծրագրերի կենտրոն» և «Ինտերնետ հանրություն» կազմակերպությունների աջակցությամբ Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցում գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram