Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Apple-ը գնել է MusicMetric ծառայությունը
27/01/2015 13:56

Apple-ը գնել է MusicMetric ծառայությունը

Apple-ը գնել է բրիտանական Semetric ընկերությունը, որին էլ պատկանում է MusicMetric վերլուծական ծառայությունը: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:

Ընկերության ձեռքբերման վերաբերյալ տեղեկատվությունը The Guardian-ը ստացել է Semetric-ի՝ բրիտանական իշխանություններին փոխանցած փաստաթղթերից, որտեղ փոխված էր ընկերության իրավաբանական հասցեն: Գործարքի արժեքի մասին մանրամասներ չեն հրապարակվել, սակայ ենթադրվում է որ այն մոտ 50 միլիոն ԱՄՆ դոլար է կազմել: 

MusicMetric-ը ծառայություններ է առաջարկում երաժիշտներին՝ օգնելով նրանց հետևել, թե ինչպես են YouTube-ի, iTunes-ի, BitTorrent-ի և Spotify-ի միջոցով տարածվում նրանց նոր ստեղծագործությունները: Ծառայությունը համագործակցում է Spotify և Last.fm ընկերությունների հետ: Չի բացառվում, որ MusicMetric-ը կարող է դառնալ Beats ծառայության մի մասը: