374
21
2808
MNP ծառայության միջոցով ամենաշատ բաժանորդներ տեղափոխվել են Beeline

MNP ծառայության միջոցով ամենաշատ բաժանորդներ տեղափոխվել են Beeline

Beeline-ը տեղեկացնում է, որ Հայաստանում համարների տեղափոխելիության ծառայության (MNP) մեկնարկից ի վեր Beeline-ի ցանց է անցել ավելի քան 6000 հաճախորդ: Ծառայության գործարկման յոթ ամիսների արդյունքում Beeline-ը պահպանում է առաջատարի դիրքերն ըստ Beeline-ի ցանց տեղափոխված բաժանորդների թվի: Դրական դինամիկա է պահպանում նաև MNP ծառայությունից օգտվող բաժանորդների ցուցանիշը:

«Շատ հաճելի է, որ Beeline-ը MNP-ի գործարկման յոթ ամիսների արդյունքներով առաջատար է տեղափոխված հաճախորդների թվով, ավելին Beeline-ի ցանցին ավելի շատ հաճախորդներ են միանում, քան հեռանում: «Պարզ, հարմար, քեզ համար» - ահա այն կարգախոսը, որով մենք առաջնորդվում ենք թե´ մեր հաճախորդների սպասարկման, և թե´ սակագնային քաղաքականության շրջանակում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն հաճախորդներին, ովքեր իրենց նախապատվությունը տվել են Beeline-ին, ինչպես նաև հեղահաղորդակցության առաջատար օպերատորի պարզ և հարմար ծառայություններին», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հայաստանում MNP ծառայության գործարկման ամբողջ ընթացքում շուրջ 500 բաժանորդ տեղափոխվել են այլ ցանցեր, սակայն այնուհետև նորից վերադարձել են Beeline-ի ցանց:

Նշենք, որ 2014 թ. հոկտեմբերի 5-ին «Համազգային վստահություն» խորհրդի «Լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» 4-րդ ազգային մրցանակաբաշխության արդյունքներով Beeline-ն արժանացել է «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր» կոչմանը:

Կարճ հասցե: geek.am/u/4497.html
Beeline Telecom Հայաստան Beeline Հեռահաղորդակցություն MNP Հայաստան Telecom

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2525 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

ՀՀ Նախագահի ՏՏ ոլորտի 2017թ. մրցանակը՝ iPod-ի ստեղծողին

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2017թ. Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին արժանացել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը: Հոկտեմբերի 19-ին ՀՀ ...

Code

image

Վիվասել-ՄՏՍ. Seedstars մրցույթին դիմում-հայտ է ներկայացրել ավելի քան 50 ստարտափ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպում է «Seedstars» միջազգային մրցույթի տեղական փուլը, որին արդեն իսկ  դիմում-հայտ է ներկայացրել տարբեր ոլորտներում նորարարական լուծում ներկայացնող ...

Web

image

Ավելի արագ Facebook Հայաստանում

Ucom-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իր տվյալների կենտրոնում գործարկվել է Facebook սոցիալական ցանցի շտեմարանը (Facebook cache)` անելով հերթական քայլը Հայաստանում թվային բովանդակության զարգացման և ...

Mobile

image

Ինչ սմարթֆոններից են ամենաշատն օգտվում Հայաստանում. 2017 օգոստոս

Ամեն տարվա աշնանը սմարթֆոնների արտադրության բազմաթիվ առաջատար ընկերություններ ներկայացնում են իրենց նորագույն մոդելները։ Այս աշունը ևս բացառություն չէ, հանրությունն անհամբեր սպասում է iPhone-ի հերթական մոդելներին, ...

Business

image

Facebook և Microsoft կորպորացիաները ավարտել են նոր անդրատլանտյան ինտերնետային մալուխի տեղադրումը

Մոտ երկու տարի առաջ Microsoft և Facebook կորպորացիաները մեկնարկել էին անդրատլանտյան օպտիկական մալուխի տեղադրման միասնական նախագիծը։ Marae անվանված մալուխի երկարությունը 6,600 կմ է, այն մեկնարկում է ...

Various

image

WiFi սարքավորումներ` 173 դպրոցի «Արմաթ» լաբորատորիային

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինն այցելել են Երևանի Վ. Վարդևանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram