Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Վճարումներն արագացնելու նպատակով VISA-ն գործարկում է «Checkout» կոճակը
17/07/2014 12:58

Վճարումներն արագացնելու նպատակով VISA-ն գործարկում է «Checkout» կոճակը

VISA-ն, ցանկանալով հեշտացնել առցանց վճարումների գործընթացը, գործարկում է «Checkout» կոճակը, որը հնարավորություն կտա առանց պլաստիկ քարտի առկայության սմարտֆոնի կամ պլանշետի միջոցով վճարումներ իրականացնել:

Առցանց վճարումներ իրականացնելու համար օգտատերերից կպահանջվի պարզապես սեղմել «Visa Checkout» կոճակը, այնուհետև մուտքագրել գաղտնաբառը, ինչից հետո VISA-ն ավտոմատ կերպով քարտից կգանձի անհրաժեշտ գումարը:

նշենք, որ Visa-յի այս ծառայությունն առաջինը չէ աշխարհում: Տարիներ շարունակ այն առաջարկվում է PayPal վճարային համակարգի կողմից, իսկ վերջերս նման կոճակ է գործարկել նաև Amazon ընկերությունը: