Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Իր ծառայություններն ընդլայնելու նպատակով Expedia-ն 658 միլիոն ԱՄՆ դոլարով գնել է Wotif Group ընկերությունը
08/07/2014 14:49

Իր ծառայություններն ընդլայնելու նպատակով Expedia-ն 658 միլիոն ԱՄՆ դոլարով գնել է Wotif Group ընկերությունը

Օրերս Expedia-ն 658 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Wotif.com և Travel.com.au կայքերի սեփականատեր ավստրալական Wotif Group ընկերությունը: Այս գործարքի հիմնական նպատակը ծառայությունների ընդլայնումն է Ասիայում և Ավստրալիայում, իսկ ներկայումս ընկերության առցանց ծառայություններից օգտվում է 29 երկիր: Նշենք նաև, որ այս գործարքին նախորդել էր ևս մեկը: Հունիսին Expedia-ն գնել էր նաև Auto Escape Group ավտոմեոենաների վարձույթով զբաղվող եվրոպական ընկերությունը: 

Expedia ընկերության տնօրենի կարծիքով՝ Wotif-ը բավականին ամուր դիրքեր ունի Ասիայի շրջանում և համագործակցում է մի շարք խոշոր տուրիստական ընկերությունների հետ: Նրա համոզմամբ գործարքը փոխշահավետ բնույթ է կրելու:

Այդուհանդերձ, Wotif ընկերության ընդհանուր շահույթը 2013 թվականի համեմատ 7.2 միլիոն ԱՄՆ դոլարով նվազել է: