Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մրցույթ. ArCa-ն փնտրում է Oracle արտոնագրերի տեխնիկական սպասարկման մատակարարի
22/04/2014 19:26

Մրցույթ. ArCa-ն փնտրում է Oracle արտոնագրերի տեխնիկական սպասարկման մատակարարի

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն իրականացնում է մրցույթ Oracle արտոնագրերի տեխնիկական սպասարկման մատակարար կազմակերություն ընտրելու նպատակով:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության տարածքում Oracle կազմակերպության պաշտոնական գործընկեր և հավաստագրված մատակարար հանդիսացող կազմակերպությունները:

Ստորեւ ներկայացվում է տեխնիկական սպասարկում պահանջվող արտոնագրերի նկարագրությունը.

1. Oracle Database Enterprise Edition – Named User Plus Perpetual – 100 users
2. Partitioning – Named User Plus Perpetual – 100 users
3. Oracle Database Enterprise Edition – Processor Perpetual – 3 users
4. Advanced Security – Processor Perpetual – 3 users
5. Advanced Security – Named User Plus Perpetual – 100 users
6. WebLogic Server Enterprise Edition – Named User Plus Perpetual – 50 users

Մրցույթի մասնակիցը ներկայացնում է հայտ, որում նշվում է սպասարկման.

– գինը՝ ներառյալ ԱԱՀ,
– վճարման պայմանները, մատակարարման ժամկետները:

Մրցույթի մասնակիցների կողմից ներկայացվող առաջարկի գործողության ժամկետը պետք է լինի առաջարկների ուղարկման օրվանից սկսած 15 օրից ոչ պակաս: Սույն մրցույթը հայտարարողը իրավունք ունի մինչեւ առաջարկները ամփոփելը ցանկացած պահին դադարեցնել մրցույթի անցկացումը եւ հրաժարվել բոլոր ստացած հայտերից՝ առանց որեւէ պարզաբանման եւ չկրելով որեւէ պատասխանատվություն մասնակիցների առջեւ:

Մրցութային առաջարկները ներկայացնել ք. Երեւան, Գ. Նժդեհի 32/1 հասցեով, փակ ծրարով: Մրցութային առաջարկների ներկայացման վերջնական ժամկետն է 25.04.2014 թ.-ը ներառյալ, ժամը 18.00-ն: