Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Google-ը կոնտակտային լինզաներում ներկառուցված միկրոտեսախցիկների արտոնագիր է ձեռք բերել
17/04/2014 08:23

Google-ը կոնտակտային լինզաներում ներկառուցված միկրոտեսախցիկների արտոնագիր է ձեռք բերել

Google ընկերությունը կոնտակտային լինզաներում ներկառուցվող միկրոտեսախցիկների արտոնագիր է ձեռք բերել: Տեխնոլոգիական հսկայի նոր նախագիծը ենթադրում է մանրադիտակային երեք տեսախցիկների տեղադրում լինզաներում, ինչը թույլ կտա «հայացքով լուսանկարել»: Տեսախցիկների կառավարումն իրականանալու է աչքերի շարժումների միջոցով: Այսպիսով, «խելացի» լինզաներ կրող մարդիկ կկարողանան նկարել այն ամենն, ինչ տեսնում են:

Սա լինզաների օգտագործման միակ միջոցը չէ: Դրանք կարող են օգտագործվել նաև սահմանափակ հնարավորություններով մարդկանց կողմից: Օրինակ՝ վատ տեսողություն ունեցող մարդու սմարթֆոնին կարող է զգուշացում գալ ճանապարհի խոչընդոտների մասին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Google-ը մտադիր է մշակել այնպիսի կոնտակտային լինզաներ, որոնց միջոցով շաքարախտով հիվանդ մարդիկ հնաևավորություն կունենան չափել գլյուկոզայի քանակն արյան մեջ: Սակայն սիրականացվի՞ արդյոք այս նախագիծը, թե ոչ՝ դեռևս հայտնի չէ: