Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Քննարկվել են Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման խնդիրները
17/12/2013 12:56

Քննարկվել են Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման խնդիրները

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) նախաձեռնությամբ կազմակերպվել է աշխատանքային քննարկում` նվիրված Հայաստանում էլեկտրոնային առևտրի խթանման նպատակով մշակված օրենսդրական փոփոխություններին:

Քննարկմանը մասնակցել են մասնավոր հատվածի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և անդամ ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Կենտրոնական բանկի, Տրանպորտի և կապի նախարարության և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները:  Քննարկման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են օրենսդրական փոփոխությունների փաթեթում ներառված իրավական ակտերի և նախագծերի դրույթները, ինչպես նաև մաքսային ոլորտին վերաբերող փոփոխությունների առաջարկները:

Քննարկման կազմակերպիչների դիտարկմամբ՝ առաջարկվող օրենսդրական փոփոխությունները բխում են միջազգային լավագույն գործելակերպից և նպատակն ունեն խթանել էլեկտրոնային առևտուրը Հայաստանում:

Սպասվում է, որ փոփոխությունների արդյունքում կստեղծվի բարենպաստ դաշտ օտարերկրյա գործընկերների հետ էլեկտրոնային գործարքների կնքման և էլեկտրոնային ստորագրության կիրառման համար: Էլեկտրոնային առևտրի զարգացած համակարգը կխթանի նաև երկրում էլեկտրոնային տարբեր ծառայությունների տրամադրումը:

Օրենսդրական փոփոխություններն առաջարկվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին», «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքներում:

AMP