Web

Հունիս, 2024
June 2024
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Microsoft-ը մտադիր է Windows 10-ում գործարկել NFC վճարային համակարգը
08/12/2014 13:26

Microsoft-ը մտադիր է Windows 10-ում գործարկել NFC վճարային համակարգը

Microsoft ընկերությունը պատրաստվում է NFC վճարային համակարգը գործարկել նաև Windows 10 օպերացիոն համակարգում: Նախագիծն իրականացնելու համար ընկերությունն անգամ նոր աշխատատեղեր է ստեղծվել:  

Հիշեցնենք, որ Windows 10-ն իրենից ներկայացնելու է սմարթֆոններում, պլանշետներում և անհատական համակարգիչներում օգտագործվող օպերացիոն համակարգերի միավորում, իսկ դա նշանակում Է, որ եթե մի քանի ինտերֆեյս մեկ ընդհանուր տեսքի բերելը համեմատաբար ավելի հեշտ խնդիր է, ապա արդեն իսկ մշակված ֆունկցիաները Windows Phone-ից Windows 10 ներմուծելու գործընթացը կարող է որոշակի բարդություններ առաջացնել:

Նոր աշխատակիցների պահանջարկը ևս վկայում է ծրագրային ապահովման մշակման փուլում առաջացող խնիրների մասին: Այդուհանդերձ, Microsoft-ն իր տրամադրության տակ գրեթե կես տարի ժամանակ ունի մինչ նոր օպերացիոն համակարգի պաշտոնական գործարկումը: Հուսով ենք՝ ընկերությանը կհաջողվի այդ ընթացքում համապատասխան լուծում գտնել: