Web

Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  

Մեկ տարվա ընթացքում Facebook-ի օգտատերերը կսկսեն 2 անգամ ավելի ակտիվ կիսվել կոնտենով
10/07/2014 13:07

Մեկ տարվա ընթացքում Facebook-ի օգտատերերը կսկսեն 2 անգամ ավելի ակտիվ կիսվել կոնտենով

Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը կիսվել է իր կանխատեսումներով այն մասին, որ մոտակա 18 ամսվա ընթացքում ցանցում տարածվող կոնտենտի ծավալները կրկնապատկվելու են: Նշենք, որ 2013 թվականի ընթացքում օգտատերերի կողմից արված «Like, Share, Comment»-ների քանակը կազմել է 89 միլիոն: 

Ներկայումս աշխարհում գործում են 21 խոշոր սոցիալական ցանցեր, որոնց ընդհանուր օգտատերերի քանակը կազմում է 5,7 միլիարդ՝ ներառյալ կրկնվող օգտահաշիվները: Անցյալ տարվա տվյալների համաձայն՝ համացանցից օգտվելու հնարավորություն ունի Երկիր մոլորակի վրա բնակվող 7,2 միլիարդ մարդկանցից միայն 34,3%-ը: 

Իսկ ինչ վերաբերում է սոցիալական ցանցերի օգտագործմանը վաճառքի ծավալները մեծացնելու նպատակով, այդ ճանապարհով հաճախորդների ներգրավման տոկոսը բավականին փոքր է: Սոցիալական ցանցերի միջոցով գնորդների են կոնվերատցվում սմարթֆոններից օգտվող օգտատերերի 0,6%-ը, համակարգիչներից օգտվողների 0,3%-ն ու պլանշետներ օգտագործող օգատտերերի ընդամենը 0,2%-ը: