Web

Օգոստոս, 2026
August 2026
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  

LinkedIn-ը գովազդատուներին թույլ կտա օգտվել իր տվյալների բազայից և գովազդի համար որպես թիրախ օգտագործել նաև արտաքին հարթակները
03/07/2014 12:10

LinkedIn-ը գովազդատուներին թույլ կտա օգտվել իր տվյալների բազայից և գովազդի համար որպես թիրախ օգտագործել նաև արտաքին հարթակները

LinkedIn սոցիալական ցանցը գործարկել է ծրագիր, որը գովազդատուներին հնարավորություն է տալիս գովազդի համար որպես թիրախ դիտարկել նաև արտաքին կայքերի օգտատերերին: Ծրագիրն իրականացնելու համար օգտագործվում են օգտատերերի անձնական տվյալները, որոնք գտնվում են սոցիալական ցանցի տրամադրության տակ:

LinkedIn-ի գովազդային ծրագիրն արդեն փորձարկվել է մի քանի խոշոր գործակալությունների կողմից: Իսկ ինչ վերաբերում է կարծիքներին, դրանք դեռևս իրարամերժ են: Ոմանք բավականին գոհ են վերջնական արդյունքներից, ոմանք էլ կարծում են, որ LinkedIn-ի տրամադրած գովազդային հնարավորություններն անկարող են ապահովել օգտատերերի ներգրավվածությունն այս գործընթացում: