Web

Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Google-ը գործարկում է World Cup կայքը
12/06/2014 11:33

Google-ը գործարկում է World Cup կայքը

Որպես «Google Trends»-ի բաժին՝ որոնողական հսկան գործարկում է World Cup կայքը, որը ֆուտբոլի երկրպագուներին հնարավորություն կտա տեղեկանալ ամենավերջին նորություններին և առցանց հետևել ընթացիկ խաղերի մեջ փոփոխություններին:

Google ընկերությունը, ինչպես և Twitter-ը, օգտատերերին առաջարկում է հետևել վերջին թարմացումներին ու ամենաշատ քննարկվող թեմաներին:

Ավելին՝ Google Now-ի օգտատերերը հնարավորություն կունենան ստանալ խաղերի մասին ողջ տեղեկատվությունն առանց անգամ փնտրելու անհրաժեշտության: Ավելացվել է նաև Google Street View ծածկույթը, որի շնորհիվ ֆուտբոլասերները կարող են ինչպես դրսից, այնպես էլ ներսից ծանոթանալ այն 12 մարզադաշտերին, որտեղ տեղի են ունենալու Աշխարհի Գավաթի խաղերը: