4cab.am` օնլայն տաքսի պատվիրելու նոր սթարթափ Երևանում:
Հայաստանում վերջին տասը տարիների ընթացքում ՏՏ ոլորտը ներթափանցել է կյանքի բոլոր բնագավառները: Այս ոլորտում ի հայտ են եկել նորարարության ուշագրավ երևույթներ, որոնք զարգացման նոր փուլեր են հաղթահարում: Ինտերնետային կյանքը գրավել է մեր իրականությունը և ակնհայտ է, որ գնալով շատանում են օնլայն ծառայությունները` խանութները, տարբեր տեսակի խորհրդատվությունները և այլ սթարթափներ, որոնք հեշտացնում են մարդկային կյանքը` խնայելով մարդկանց ժամանակն ու ջանքերը:
Ասվածի վառ ապացույցն է վերջերս ստեղծված 4cab.am կայքը, որի հիմնական նպատակն է կապել տաքսու վարորդներին և հաճախորդներին: Սա իսկապես նորություն է, մեծ օգնություն մարդկանց, քանի որ ամենաթանկ բանն աշխարհում ժամանակն է, իսկ այս նոր հնարավորությունը խնայում է մարդկանց ժամանակն ու նյարդերը, վայրկյանների ընթացքում իրականացնում մարդ-տաքսի կապը:
4cab.am-ը նոր օնլայն ծառայություն է Հայաստանում և այն հանդիսանում է միջնորդ տաքսու վարորդների և պատվիրատուների միջև, ընդ որում ծառայությունն ամբողջովին անվճար է թե' վարորդների, թե' պատվիրատուների համար: Հենց անվճար լինելն է այն կարևոր առավելությունը, որ դարձնում է 4cab.am –ը միակը Հայաստանում:
Վարորդները գրանցվում են կայքում` տրամադրելով ինֆորմացիա իրենց մեքենաների մակնիշի, գույնի, անուն ազգանվան և հեռախոսահամարի վերաբերյալ, և հենց բջջային հեռախոսների միջոցով հայտնվում կայքում` օնլայն քարտեզի վրա: Բջջային հեռախոսները պետք է ունենան GPS համակարգ, որպեսզի GPS-ի տվյալները ուղարկեն 4cab.am սերվեր ինտերնետի միջոցով: Համակարգին կարող են միանալ iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող բջջային հեռախոսներով վարորդներ: Կայքին միանալը անչափ դյուրին է և պարզ:
Հաճախորդները, այցելելով կայք, կարող են տեսնել բոլոր գրանցված վարորդներին Երևան քաղաքի քարտեզի վրա իրակական ժամանակում (real time): Նրանք օնլայն կարող են տեսնել ակտիվ ռեժիմում գտնվող վարորդների անունները, մեքենայի մակնիշը և գույնը, ինչպես նաև հեռախոսահամարը, որի միջոցով կարող են հենց իրենք անմիջապես կապվել վարորդների հետ: Բնական է, որ հաճախորդը կզանգահարի իր դիրքին մոտ գտնվող տաքսու վարորդին` ժամանակ խնայելու նպատակով:
4cab.am hամակարգն արդեն մեկնարկել է և տվյալ պահին համագործակցում է մոտ 20 վարորդների հետ: Կայքը նաև հրավիրում է անվճար համագործակցության պատասխանատու և բարեխիղճ վարորդների` սեփական ավտոմեքենաներով:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է