Web

Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  

Հայաստանը ենթարկվում է գերհզոր DDoS հարձակման
02/04/2014 19:30

Հայաստանը ենթարկվում է գերհզոր DDoS հարձակման

Այսօր, ամբողջ օրվա ընթացքում Հայաստանը ենթարկվում է գերհզոր DDoS հարձակման: Հարձակման հզորությունը օրվա ընթացքում գնալով աճել է: Սկսելով վայրկյանում 30Գբիտից` այն այժմ անցել է 40Գբիտ-ը: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն հարձակման է ենթարկվում կոնկրետ ռեսուրս, որը զբաղվում է card sharing-ով, այսինքն հարձակումը կարծես թե կապ չունի ադրբեջանի կամ թուրքիայի հետ: Հարձակումն հիմնականում իրականացվում Չինաստանից, բայց ոչ անպայման է, որ դրա հետևում չինացիները կանգնած լինեն:

Հարձակման լրջությունը պատկերացնելու համար նշենք, որ Հայաստան մուտք գործող ինտերնետի ծավալը վայրկրյանում 100 Գբիտ է: Հուսով ենք, որ մեր մասնագետներին կհաջողվի կարճ ժամանակում դիմագրավել այս հարձակմանը: Հարձակման հզորությունն ներկա պահին ստուգելու համար սեղմեք այստեղ: