Web

Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Երիտասարդ զույգի կյանքի մասին պատմող հետաքրքիր կայք MTV-ից (+18)
02/04/2014 13:43

Երիտասարդ զույգի կյանքի մասին պատմող հետաքրքիր կայք MTV-ից (+18)

MTV-ն «Ապրել ծնողների հետ» ռեալիթի շոուի թողարկմանն ընդառաջ գործարկել է մի անչափ զվարճալի և հետաքրքիր ինտերակտիվ կայք, որը պատմում է երիտասարդ զույգի կյանքի մասին:

Նշենք, որ կայքում երիտասարդների կյանքը կարող եք կառավարել դուք` ձեր համակարգչի տեսախցիկի օգնությամբ: Նախապես կայքը թույլատվություն է խնդրում օգտագործելու Ձեր տեսախցիկը, այնուհետ այն չափում է ձեր սենյակի լուավորվածությունը` հետո խնդրում փակել տեսախցիկը, որ կարողանա ճանաչել նաև մթության աստիճանը:

Կայքը կազմված է տարբեր տեսանյութերից, որոնց մեջ երիտասարդ զույգը զբաղվում է տարբեր գործերով: Եթե Ձեր սենյակում լույս է, ապա երիտասարդ զույգը զբաղվում է ցերեկային գործերով, իսկ ահա երբ Ձեր սենյակում մութ է, այդժամ և սկսվում են այլ գիշերային խաղեր (+18) մեծահասակների համար:

Իհարկե պետք չէ սպասել, երբ մութը կընկնի, պարզապես կարող եք մատով փակել տեսախցիկը և համակարգը կկարծի, որ դուք մթության մեջ եք:

Կայքի մասին լավ պատկերացւոմ կազմելու համար կարող ես դիտել կից նկարները: Կայքի հասցեն հետևյալն է http://ruleswitcher.mtv.com:  Կայքն այցելելու ընթացքում խորհուրդ չի տրվում երեխաներին մոտ թողնել համակարգչին: