Web

Նոյեմբեր, 2025
November 2025
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Samsung-ը ստեղծում է մի կայք, որտեղ ներկայացվելու են նորագույն սարքերն ու տեխնոլոգիաները
21/03/2014 12:25

Samsung-ը ստեղծում է մի կայք, որտեղ ներկայացվելու են նորագույն սարքերն ու տեխնոլոգիաները

Samsung ընկերությունը մտադիր է ստեղծել մի նոր կայք, որտեղ կցուցադրվեն իր սարքավորումների նմուշներն ու «դիզայնի փիլիսոփայությունը»: Ամեն դեպքում այդպես է խոստանում YouTube-ում տեղադրված տեսանյութը: Ամենայն հավանականությամբ այս որոշումն ընդունվել է այն բանից հետո, թե ինչպես հանրությունն ընդունեց Galaxy S5 սմարթֆոնի «կատարյալ նոր» դիզայնը:

Այսուհետ դիզայներները կկարողանան իրականացնել անգամ ամենից անիրական գաղափարներն ու նախագծերը, իսկ օգտատերերն իրենց հերթին հնարավորություն կունենան գնահատել դրանք և ցույց տալ արտադրող ընկերությանը, թե ներկայացված սարքերից որոնք են ավելի ցանկալի: Չի բացառվում, որ այս կայքը կարող է արտոնագրային պատերազմների մի նոր առարկա դառնալ, քանի որ այն կարող է որպես ապացույց հանդես գալ սեփականության իրավունքների պաշտպանության ժամանակ: