Web

Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Օլիմպիական խաղերի փակումը «VKontakte»-ում դարձել է ամենաշատ քննարկվող իրադարձությունը
26/02/2014 19:56

Օլիմպիական խաղերի փակումը «VKontakte»-ում դարձել է ամենաշատ քննարկվող իրադարձությունը

Սոչիում անցկացված 2014 թվականի Օլիմպիական խաղերի փակումը 25 միլիոն գրառումներով դարձել է «VKontakte» սոցիալական ցանցում ամենաշատ քննարկվող իրադարձությունը:

Խաղերի փակման արարողությունը, որի մասին մոտ 10 միլիոն գրառում է հաշվվել, օգտատերերի հաղորդագրությունների քանակով գերազանցել է բացման արարողությանը: Ամբողջ Օլիմպիադայի ընթացքում «VKontakte»-ի օգտատերերն իրեննց էջերին թողել են սպորտային իրադարձություններին վերաբերող ավելի քան 54 միլիոն հաղորդագրություն՝ միջինում օրական 1,5 միլիոն հաղորդագրություն:

Ներկա պահին «VKontakte» սոցիալական ցանցի պաշտոնական օլիմպիական «հանրությունը», որն սկսել է իր գործունեությունն ավելի քան մեկ տարի առաջ, ավելի քան 2,8 անդամ ունի: Կայքի տվյալներով՝ փետրվարի ընթացքում «հանրությանը» միացել է ևս 650 հազար օգտատեր: Օլիմպիական Միջազգային Հանձնաժողովի տվյալներով՝ «VKontakte»-ի օգտատերերը ճանաչվել են Սոչիում անցկացվող Օլիմպիական խաղերի ամենաակտիվ երկրպագուները: