Web

Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Facebook-ը 10 տարեկան է
04/02/2014 22:20

Facebook-ը 10 տարեկան է

Facebook սոցիալական կայքն այսօր տոնում է իր 10-րդ տարեդարձը: Կայքի ամենաառաջին տարբերակի մեկնարկը կայացել է 2004 թվականի փետրվարի 4-ին Հարվարդի հանրակացարանի սենյակներից մեկում, որտեղ սովորում էր Մարկ Ցուկերբերգը: Այդ օրվանից ի վեր Facebook-ը հսկայական ճանապարհ է անցել և այսօր դարձել է աշխարհահռչակ սոցիալական ծառայություններ մատուցող մի կայք, որից ամսական 1,2 միլիարդ մարդ է օգտվում:

Իր տարեդարձի կապակցությամբ Facebook-ն աշխարհին ներկայացնում է մի նոր ծառայություն, որը կոչվւմ է “A Look Back” (Հետադարձ հայացք), որի միջոցով օգտատերերը կկարողանան դիտել լուսանկարներից բաղկացած մի փոքրիկ տեսահոլովակ, որը կպատմի կայքում օգտատիրոջ գրանցման պահից ի վեր տեղի ունեցած բոլոր նշանակալից իրադարձությունների մասին:

Facebook-ի 10-ամյակի կապակցությամբ կայքի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգն ասել է. «Այս տասը տարիների ընթացքում միասին մենք շատ երկար ճանապարհ ենք անցել և ես անչափ ուրախ եմ, որ այդ երևույթի մի մասն եմ կազմում: Չափազանց հետաքրքիր էր հետևել, թե ինչպես Facebook-ի հիման վրա ձևավորվեց մարդկանց հսկայական մի համակարգ, որն օգնում է մարդկանց շփվել միմյանց հետ և խմբավորվել ընդհանուր գաղափարների շուրջ: Եվ հաջորդ տասը տարիների ընթացքում էլ մենք անելու ենք հնարավոր ամեն բան, որպեսզի մեր մոլորակի վրա ապրող ցանկացած մարդ հնարավորություն ունենա միանալու մեր համակարգին և վերցնի այն ամենն, ինչ իրեն անհրաժեշտ է և օգտակար»:

Լրահոս