Google-ը ներկայացրել է մի շարք նորարարություններ Google Maps համակարգում
Google կորպորացիան այսօր գիշեր ներկայացրել է անձնական համակարգիչների համար նախատեսված Google Maps համակարգի բոլորովին նորացված տարբերակը: Նոր համակարգը ունի ժամանակակից, նոր դիզայն և այն ավելի արագ է: Նոր Google Maps-ը ներառում է Google Earth համակարգի բազմաթիվ հաջողված էլեմենտներ: Թարմացվել է նաև Google Street View ենթահամակարգը: Նոր Google Maps-ը հնարավորություն է տալիս ոչ միայն ուսումնասիրել ցամաքը, այլ նաև ստորջրյա բազմաթիվ տարածքներ, ինչպես նաև տիեզերքի որոշ մասեր:
Google Maps-ի նոր տարբերակի թողարկման հետ մեկտեղ, Google-ը վերջապես թողարկեց նաև iOS օպերացիոն համակարգի համար նախատեսված Google Maps ծրագրային հավելվածի թարմացված թարբերակը: Հավելվածի ամենակարևոր նորամուծությունը ոչ թե տեխնիկական նորարարություններն են, այլ այն, որ վերջապես հավելվածը կարող է օգտագործվել նաև iPad և iPad Mini պլանշետներում:
Թարմացված հավելվածում նաև ավելացել են նոր ֆունկցիաներ կամ հնարավորություններ, որոնք արդեն առկա էին Android օպերացիոն համակարգի համար: Մասնավորապես խոսքը գնում է խցանումներից խուսափող նավիգացիոն նոր համակարգի, ինչպես նաև օգտատիրոջը մոտ գտնվող ռեստորանների, սննդի կետերի, խանութների, զվարճանքի կենտրոնների և այլ հասարակական վայրերի մասին տեղեկությունների տրամադրման համակարգի մասին:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբեր ամսին Apple-ը iOS օպերացիոն համակարգից հեռացրել էր Google Maps-ը՝ այն փոխարինելով Apple Maps-ով, որը մեղմ ասած այնքան էլ հաջող չէր ստացվել: Անցյալ տարվա վերջին Google-ը հատուկ ծրագրային հավելված թողարկեց iPhone-ների համար, սակայն iPad-ների օգտատերերը կես տարի շարունակ ստիպված էին օգտվել Apple Maps-ից:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է