 
                                        Beeline. դպրոցականները կուսումնասիրեն արևային էներգիայի կուտակման տեխնոլոգիան
Beeline-ի և Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) համատեղ ծրագրի շրջանակում հինգ դպրոցների աշակերտները ծանոթանում են արևի էներգիայի կուտակման և օգտագործման տեխնոլոգիաներին։ Այս դասերը կազմակերպվում և անցկացվում են «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում արեգակնային տաքացուցիչ սարքի կիրառմամբ:
Արտաուսումնական մասնագիտական կողմնորոշման ծրագրին մասնակցում են հիմնականում 9-րդ դասարանի աշակերտներ և իրենց ֆիզիկայի ուսուցիչները։ Ծրագրի նպատակն է օգնել աշակերտներին մասնագիտական կողմնորոշման հարցում և հետաքրքրություն առաջացնել ինժեներինգի նկատմամբ։
«Ներկայիս արագ փոփոխվող տնտեսությունների շրջանում իրենց զարգացումը կարող են ապահովել այն երկրները, որտեղ աշխատուժն արագ է տեղեկանում աշխատաշուկայի պահանջներին և դրան համապատասխան ստանում կրթական համակարգից անհրաժեշտ արձագանք: Մեր ծրագիրը նպատակ ունի նվազեցնել ժամանակի ավելորդ կորուստներն երիտասարդների կարիերայի պլանավորման և ուսուցման գործընթացներում: Հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը Beeline-ին և Անդրեյ Պյատախինին մեր արդյունավետ համագործակցության համար», – ընդգծեց ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը։
«Մենք որպես Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկը շատ լավ ենք գիտակցում պատրաստված կադրերի անհրաժեշտությունը և տեխնիկական մասնագիտությունների կարևորությունը: Այդ իսկ պատճառով ամեն բան անում ենք, որպեսզի արդեն դպրոցից երիտասարդները ծանոթանան նոր տեխնոլոգիաներին և հետաքրքրվեն այս ոլորտով։ Մենք խիստ շահագրգռված ենք այս ծրագրի հաջողությամբ և վստահ ենք, որ այն օգտակար կլինի թե՛ մասնակիցների, թե՛ Հայաստանի հասարակության համար», – դասընթացի բացման ժամանակ նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline-ի և ՀԳՀՄ-ի համատեղ ծրագրի շրջանակում շուրջ 340 դպրոցականներ և իրենց դպրոցների ֆիզիկայի ուսուցիչները ստանում են տեղեկատվություն ՀՀ-ում ՏՏ և ինժեներինգ ոլորտների զարգացման միտումների և կարիերայի պլանավորման վերաբերյալ: Ծրագիրը հնարավորություն է ընձեռնում դպրոցականներին այցելել նշված ոլորտների կազմակերպություններ, մասնավորապես՝ Beeline:

- 
                    
              
                              12:10 21/10/25Team Telecom Armenia-ն չորրորդ տարին շարունակ աջակցում է Koreez համադպրոցական մրցանակաբաշխությանը
- 
                              18:24 08/10/25Team Telecom Armenia. Գիտության համապետական տոնը համախմբել է շուրջ 35 000 մասնակցի
- 
                              22:46 07/10/25Team Telecom Armenia-ն՝ տարվա ամենատեխնոլոգիական միջոցառման՝ «ԴիջիԹեք»-ի 5G գործընկեր
- 
                              17:26 18/09/25Team Telecom Armenia-ն՝ Գիտության շաբաթվա տեխնոլոգիական գործընկեր
- 
                    
              
                              14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
- 
                              15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
- 
                              14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
- 
                              19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
- 
                    
              
                              14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
- 
                              19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
- 
                              18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
- 
                              18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
- 
                    
              
                              12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
- 
                              16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
- 
                              13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
- 
                              16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
- 
                    
              
                              12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
- 
                              14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
- 
                              21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
- 
                              16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է









 
                   
                   
                   
                  