Հայաստանում Beeline-ը միացել է «Մոլորակի ժամ» ակցիային
Հայաստանում Beeline-ը միացել է «Մոլորակի ժամ» համաշխարհային էկոլոգիական ակցիային, որն անցկացվել է 2018 թ․ մարտի 24-ին՝ 20։30-ից մինչև 21։30-ը։
Շաբաթ երեկոյան՝ մարտի 24-ին մեկ ժամով Երևանում անջատվել է Beeline-ի բոլոր վարչական շենքերի լուսավորությունը, մի շարք սպասարկման և վաճառքի գրասենյակների արտաքին լուսավորությունն, ինչպես նաև տասնյակ գովազդային արտաքին վահանակների լուսավորությունն ամբողջ երկրի տարածքում։
«Մոլորակի ժամ» ակցիան արդեն դարձել է բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի խորհրդանիշ։ Տասնյակ հազարավոր քաղաքներ ամբողջ աշխարհում մասնակցում են ակցիային, որպեսզի մարդկության ուշադրությունն ուղղեն շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատու վերաբերմունքի անհրաժեշտությանը։ Միանալով ակցիային՝ Beeline-ն այս նախաձեռնությունը դիտարկում է որպես կարևոր քայլ՝ ապագա սերունդների մասին հոգատարության հարցում, քանի որ լավ օրինակը միշտ ունենում է ակտիվ հետևորդներ, և մենք միասին կարող ենք վաղվա օրը դարձնել ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Մոլորակի ժամ»-ը մարդկության պատմության մեջ ամենազանգվածային էկոլոգիական ակցիան է, որն անցկացվում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կողմից։ Ակցիայի նպատակն է ամբողջ աշխարհում մարդկանց ուշադրությունը հրավիրել արդիական էկոլոգիական խնդիրներին, կոչ անել մտածել բնական ռեսուրսների նկատմամբ հոգատար վերաբերմունքի մասին և միավորվել մոլորակի ապագան փրկելու շուրջ։
Միջազգային «Մոլորակի ժամ» միջոցառումը 2018 թ․ տեղի ունեցավ 11-րդ անգամ։ Նախորդ 2017 թ-ին ակցիան ունեցել էր մասնակիցների ռեկորդային թիվ՝ ավելի քան 184 երկիր։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է