Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
PES 2016 Շիրակի մարզի բաց առաջնություն՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում
06/12/2016 00:26

PES 2016 Շիրակի մարզի բաց առաջնություն՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում

Հայաստանի կիբերսպորտի ֆեդերացիան, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (ԳՏԿ) դեկտեմբերի 2-4-ը կազմակերպում են PES 2016 Շիրակի մարզի բաց առաջնություն:

Դեկտեմբերի 2-4-ը,  Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ PES 2016 Շիրակի մարզի բաց առաջնությունը: Դեկտեմբերի 4-ին  եզրափակիչ խաղն էր, որին ներկա էին ՇՄ մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը, Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի կոմիտեի անդամ Սուքիաս Ավետիսյանը: Առաջնության գավաթակիրը ապագա ծրագրավորող է՝ Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ուսանող Գևորգ Հարությունյանը:

«Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ոչ միայն Շիրակի մարզի տեխնոլոգիական իրադարձությունների, զարգացումների կիզակետն է և ՏՏ համայնքը համախմբող վայրը, այլև այստեղ տեղի են ունենում քաղաքի ու մարզի մշակութային, երիտասարդական կարևոր միջոցառումներն ու իրադարձությունները: Այս անգամ տեխնո կենտրոնն իրականացնում է նոր տեսակի համակարգչային խաղերի մրցույթ՝ մարզի երիտասարդների համար նապատեսված»,-նշում է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հմտությունների զարգացման պատասխանատու Ամալյա Եղոյանը:

Կիբերսպորտը բազմաթիվ խաղացողների միաժամանակյա մասնակցությամբ համակարգչային խաղերի մրցույթ է: Միջոցառումը կապերի հաստատման ու հաղորդակցության բարենպաստ միջավայր է ստեղծում երիտասարդության տարբեր շերտերի, իշխանության ու գործարար աշխարհի ներկայացուցիչների միջև:

«Ծրագրի առաջնային թիրախ են համարվում Շիրակի մարզի քաղաքային և գյուղական համայնքների 96 երիտասարդները, ովքեր համարվում են ոչ զբաղված և ունեն ազատ ժամանցի ապահովման խնդիր: Ծրագիրը նպաստելու է երիտասարդների շրջանում նոր հմտությունների ձևավորմանը, երիտասարդական խմբերում ինտեգրմանը»,- նշում է «ՀՀ Կիբեր սպորտի ֆեդերացիա» ՀԿ նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը: