ՎիվաՍել-ՄՏՍ. 105 մլն դրամ՝ 2016թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար
Բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, 2016թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը մոտ 105մլն. դրամի ներդրում է կատարել: Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական կենտրոնի» հետ գործակցության արդյունքը 192 մարդու երջանկության առիթ է դարձել:
Բնակարանաշինության համատեղ ծրագիրը շարունակում է օգնել Հայաստանի տասը մարզում բնակվող, տան կարիք ունեցող ընտանիքներին: Համագործակցող կազմակերպությունների ղեկավարներն ու աշխատակիցները, դարձյալ կամավորականության սկզբունքով, շինարարական աշխատանքների են մասնակցել: Այս անգամ նրանք Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքում պատերի ծեփամածկման աշխատանքներ են կատարել Ստեփանյանների կիսակառույց տանը:
Ստեփանյանների ընտանիքը, որը 17 տարի բնակվել է մետաղական տնակում՝ դոմիկում, բնակարանաշինության ծրագրում այս տարի ընդգրկված՝ Գեղարքունիքի մարզի 3 ընտանիքներից մեկն է:
«Երեք երեխաներիս մանկությունն ու պատանեկությունն անցել ենմետաղական պատերի ներսում, ուր սարսափելի ցուրտ ձմեռներ ենք անցկացրել: Փոքր որդիս՝ Սամվելը, ծնվել է այս դոմիկում: Տասը տարուց ավելի է, որ սկսել ենք տան շինարարությունը: Եթե չլիներ ձեր օգնությունը, մենք երբեք այս տունն ավարտին չէինք հասցնի: Այս ձմեռն այլևս սարսափելի չէ մեզ համար: Բառեր չեմ գտնում՝ հայտնելու երախտագիտությունս»,- ասել է ընտանիքի մայրը՝ Անին:
«Ամենակարևոր արժեքը մարդն է: Մեր բոլոր ծրագրերի գնահատման միավորը մեր համաքաղաքացիների գոհունակությունն է: Եթե այդ ցուցիչը կա, ուրեմն ծրագիրն արդարացված է: Իսկ այդ գոհունակությունը ձևավորվում է բազմաշերտ գործոնների համադրությամբ: Բավական չէ որպես բիզնես հասարակությանը միայն առաջարկել ապրանք: Մենք մատուցում ենք բարձրակարգ ծառայություններ, նորարարական լուծումներ, շուկայում պահպանում ենք առաջատարի մեր դիրքերը՝ զուգահեռաբար աջակցում ենք խնդիրները հաղթահարելու հարցում: Դա անհատի, հասարակության և երկրի նկատմամբ դրսևորվող պատասխանատու մոտեցում է: Տարիների իրենց երազանքին հասած բոլոր ընտանիքները ձեռք են բերել ոչ միայն նյութական արժեք՝ բնակարան, այլև ապագան հավատով ապրելու վստահություն, միմյանց խնդիրներին արձագանքելու, դրանք լուծելու պատրաստակամություն և այլն: Հաճելի է արձանագրել, որ մեր կազմակերպության՝ տարիների ռազմավարությունն այսօր սկսում է որպես արժեհամակարգ ձևավորվել նաև այլ ընկերություններում և միջավայրում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Անհնար է թվերի վերածել և ցույց տալ այն երջանկությունը, որն առիթ ենք ունենում տեսնելու մեր ընտանիքներում: Բոլորի պատմությունները տարբեր են՝ տուն չունենալու հոգսը նույնն է: Նոր կառուցված տները տարբեր են՝ երջանկությունը նույնն է: Վստահաբար կարող եմ ասել, որ միայն տներ չէ, որ նորոգում ենք, այլ՝ ճակատագրեր»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Կազմակերպությունների ղեկավարները այցելել են նաև նույն մարզի Զոլաքար համայնք՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված 19 ամյա Դավիթ Հայրապետյանի ընտանիքին, ում տունը վերանորոգվել է ծրագրի շրջանակներում:
Հինգ տարվա ընթացքում, բնակարանաշինության ծրագրի համար՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը 333 մլն. դրամից ավելի ներդրում է կատարել, ինչի արդյունքում 134 ընտանիքի՝ 672 մարդու կյանք բարելավվել է: 2016թ.-ին 41 ընտանիքի համար լուծվել է բնակարանի խնդիրը. 20 ընտանիք վերանորոգել է բնակարանը, 21 ընտանիք՝ ավարտում է կիսակառույց տան շինարարությունը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com
Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է 500-ից ավելի ընտանիքների Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
12:39 09/09/24Nokia-ն և Team Telecom Armenia-ն 25G PON տեխնոլոգիայով ծառայությունները հասանելի են դարձնում ամբողջ Հայաստանում
-
11:18 05/09/24Հայկ Եսայան. Հայաստանը Cloud լուծումներ առաջարկելու լուրջ հեռանկարներ ունի
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
13:08 29/06/22Ucom. «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է