ԻՏՁՄ. դրամահավաք` Քաշաթաղի շրջանում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա ստեղծելու համար
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) դրամահավաք է սկսել Արցախի ազատագրված Քաշաթաղ շրջանի Վուրգավան համայնքի դպրոցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա ստեղծելու համար:
Հայաստանի տեխնոլոգիական ապագայի և դպրոցականներին որակյալ ու ժամանակակից կրթություն ապահովելու ստեղծմանն ուղղված արշավին աջակցել ցանկացողները կարող են նվիրատվություն կատարել հետևյալ հաշվեհամարով՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն ԻԱՄ, Կոնվերս Բանկ ՓԲԸ, ՀՀ դրամ 19300-52916980100: Այլ երկրներից փոխանցում կատարելու համար` Account owner: Union of Information Technologies Enterprises, Coverse bank, Account number: 19300-52916980100, SWIFT: COVBAM22:
Հարկ է նշել որ հնարավոր է նաև կանխիկ հանգանակություն կատարել սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը, «Երևան էքսպո» կենտրոնում անցկացվող ԴիջիԹեք ցուցահանդեսում:
ԴիջիԹեքին առանձին տաղավարով հանդես կգան ՀՀ կառավարության և հովանավոր մի շարք ընկերությունների աջակցությամբ ստեղծված շուրջ 160 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները, ովքեր ցուցահանդեսի այցելուներին կներկայացնեն իրենց կողմից պատրաստված համակարգչային խաղեր, եռաչափ տպիչներով պատրաստած դետալներ, ծրագրավորած ու պատրաստած ռոբոտներ, ջրային սարքեր և այլ ինժեներական լուծումներ:
Հավելենք, որ «Հայրենասեր» կազմակերպությունը 2015 թ. ամռանը հիմնովին վերանորոգել է ազատագրված ու պայքարող Վուրգավան գյուղի դպրոցը։ «Հայրենասեր»-ն իր կազմակերպչական և նյութական աջակցությունն է հայտնել «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի ստեղծման ծրագրին։ Հիմնադրվող լաբորատորիայում կսովորեն նաև հարակից բնակավայրերի դպրոցականներն ու պատանիները:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է