Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Beeline. աջակցություն շարժողական խնդիրներ ունեցող երեխաներին
02/06/2015 12:01

Beeline. աջակցություն շարժողական խնդիրներ ունեցող երեխաներին

Երևան Մոլը և Beeline-ը հայտարարում են «Դարձի՛ր հրեշտակ, օգնի՛ր պայքարել» ծրագիր մեկնարկի մասին

1 հունիսի 2015 թ., Երևան. Երեխաների  պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Երևան Մոլը և  Beeline–ը հայտարարում են «Դարձի՛ր հրեշտակ, օգնի՛ր պայքարել» բարեգործական ծրագրի անցկացման մասին: Ծրագրի տևողությունը մեկ ամիս է, որի շրջանակում Երևան Մոլի հարկի տակ գործող խանութներն իրենց մեկամսյա եկամտից կտրամադրեն որոշակի գումար՝ ուղղված շարժողական խնդիրներ ունեցող երեխաների առողջության բարելավմանը։ Բարեգործական ակցիայի շրջանակում Beeline-ը նույնպես կտրամադրի իր որոշ ծառայությունների եկամտից  ստացված 10%–ը:

«Շատ կարևոր է հունիսի 1-ը տոն դարձնել այն մանուկների համար, ովքեր առողջական խնդիրներ ունեն և ուրախ մանկություն ունենալու հնարավորությունները սահմանափակ են, քանի որ նրանք, առավել քան մնացած երեխաները,  ունեն մեր ուշադրության և հոգատարության կարիքը» – նշեց Երևան Մոլի Մարքեթինգի և հասարակության հետ կապերի տնօրեն Շուշան Ավագիմյանը։

«Երեխաների պաշտպանության միջազգային օրը դա աշխարհի ամենապայծառ տոներից մեկն է: Յուրաքանչյուր երեխա երջանիկ և առողջ լինելու իրավունք ունի, ինչին կարելի է հասնել մեր բոլորի համատեղ ջանքերով։ Հավատացած եմ, որ մենք կկարողանանք պարգևել մեր փոքրիկներին և նրանց ծնողներին դրական լիցքեր և լավատեսություն ապագայի հանդեպ, իսկ նման նախաձեռնությունները նրանց կյանքը կդարձնեն էլ ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթև Այրումյանը:

Ծրագրին կարող են միանալ բոլոր ցանկացողները: Ամբողջ հունիս ամսին կատարելով գնումներ Երևան Մոլի այն  խանութներից, որոնց ցուցափեղկին փակցրած է «Դարձի՛ր  հրեշտակ, օգնի՛ր պայքարել» ծրագրի լոգոտիպը, Դուք կունենաք Ձեր ներդրումը:

Նշենք նաև, որ  Beeline բաժանորդները կարող են նվիրատվություն  կատարել  ուղարկելով ANGEL բառը 7733 կարճ համարին: Յուրաքանչյուր հաղորդագրության արժեքը 500 ՀՀ դրամ է:
 
Ցանկացողները կարող են նաև դրամական փոխանցում կատարել «Ամերիաբանկ»–ի 1570005147680400 բարեգործական բանկային հաշվեհամարին:

Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ www.beangel.am կայքից։

«Երևան Մոլը» առևտրի և զվարճանք բազմաֆունկցիոնալ համալիր է, որտեղ տեղակայված են ավելի քան 70 հանրահայտ բրենդեր։ Մոլում կարելի է գտնել առօրյա կյանքի համար ամեն ինչ, ինչպես նաև անցկացնել անմոռանալի ժամանց երեխաների հետ միասին Նավապետ Քիդի Գանձերի Կզղի արկածային ժամանցի կենտրոնում։

Երևան մոլը յուրահատուկ է իր դիզայնով, Երևան քաղաքն արտացոլող գունային լուծումներով, նորի և ուրարտական շնչով հնի եզակի միախառնումով: Միայն Երևան Մոլում են ներկայացված մի շարք աշխարհահռչակ ապրանքանիշեր, ժամանցի ու կերակրատեսակների բազմազանություն, որն ուղեկցվում է բարձրակարգ սպասարկմամբ: Երևան Մոլը եկել է Երևանի առօրյային նոր ռիթմ, դրական զգացողություններ ու մշտապես բարձր տրամադրություն հաղորդելու:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. մարտի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 218 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում: