Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Beeline. ընկերության աշխատակիցները մասնակցեցին համաքաղաքային շաբաթօրյակին
13/04/2015 21:31

Beeline. ընկերության աշխատակիցները մասնակցեցին համաքաղաքային շաբաթօրյակին

Beeline-ի աշխատակիցները մասնակցեցին համաքաղաքային շաբաթօրյակին, տնկեցին ծառեր և աղբից մաքրեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքը:

«Beeline-ը մշտապես ակտիվորեն մասնակցել է շաբաթօրյակներին, բնապահպանական, կանաչ տարածքների և քաղաքային այգիների բարեկարգմանն ու մաքրմանն ուղղված միջոցառումներին: Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի նախօրյակին մեզանից յուրաքանչյուրը ձգտում է ունենալ իր ներդրումը. մեր աշխատակիցները զբաղվում են հուշահամալիրի հարակից տարածքի բարեկարգմամբ, իսկ ընկերության ղեկավարությունը բոլոր աշխատակիցներին տրամադրել է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված միջոցառումների խորհրդանիշ հանդիսացող անմոռուկներ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ Beeline-ի բնապահպանական նախաձեռնություններն արժանացել են հասարակության բարձր գնահատականին: 2013 թ. Beeline-ը ճանաչվեց որպես ամենապատախանատու բնապահպանական կազմակերպություն` «Կանաչ տնտեսություն և կանաչ աշխատատեղեր» մրցույթի շրջանակներում, որն անցկացվում է ՀՀ Բնապահպանության նախարարության, ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության, Արհմիությունների միության և Հայաստանի գործատուների միության կողմից: Իսկ 2014 թ. Beeline-ը Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից ճանաչվեց որպես էկոլոգիապես ամենապատասխանատու ընկերություն և ստացավ հավաստագիր Հայաստանում «Կանաչ տնտեսության» խթանման, լավագույն փորձի, «կանաչ» ծրագրերի իրականացման և դրանց շարունակական աջակցման համար։