Beeline-ը և Եվրասիա միջազգային համալսարանի վարժարանը հայտարարում են «Տեղեկատվական տեխնոլոգիաներն իմ կյանքում» խորագրով համադպրոցական մրցույթի անցկացման մասին
Beeline-ը և Եվրասիա միջազգային համալսարանի վարժարանը հայտարարում են «Տեղեկատվական տեխնոլոգիաներն իմ կյանքում» խորագրով ստեղծագործական շարադրությունների մրցույթի անցկացման մասին: Մրցույթի նպատակն է պարզել, թե ինչ տեղ են զբաղեցնում տեղեկատվական տեխնոլոգիաներն այսօրվա դպրոցականների կյանքում, որքանով են այդ տեխնոլոգիաները կրթական ծրագրերում ներդաշնակ օգտագործվում և նպաստում ուսուցման գործընթացին:
Մրցույթին կարող են մասնակցել հանրապետության հիմնական և ավագ դպրոցների աշակերտները: Մրցույթը մեկնարկում է սույն թվականի մարտի 26–ին և նախատեսվում է անցկացնել 2 փուլով: Առաջին փուլում մարտի 26-ից մինչև ապրիլի 17-ը ներառյալ մասնակիցները կարող են ուղարկել իրենց աշխատանքները [email protected] էլեկտրոնային հասցեին։ Երկրորդ փուլում բոլոր աշխատանքները կտեղադրվեն Եվրասիա միջազգային համալսարանի վարժարանի ֆեյսբուքյան էջում, որտեղ էլ սոցիալական ցանցի օգտատերերը հնարավորություն կունենան քվեարկելու մասնակիցների աշխատանքների օգտին՝ ապրիլի 20-ից մինչև 30-ը:
ՀՀ ԿԳՆ, Beeline-ի և վարժարանի ներկայացուցիչներից կազմված մասնագիտական հանձնաժողովը կգնահատի ներկայացված աշխատանքները, որի արդյունքում կընտրվեն առաջին, երկրորդ և երրորդ մրցանակային տեղերը: Այն աշխատանքի հեղինակը, որը ֆեյսբուքյան էջում կստանա ամենաշատ հավանությունը, կպարգևատրվի խրախուսական մրցանակով:
«Այսօր առանց թվային տեխնոլոգիաների կիրառման հնարավոր չէ պատկերացնել կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպումը։ Ավելին, այս ոլորտի բուռն զարգացումը Հայաստանում լուրջ ազդեցություն է թողնում անձի ձևավորման ու զարգացման վրա։ Համոզված եմ, որ այս մրցույթը ոչ միայն մասնակիցների համար կդառնա նոր բացահայտումների առիթ և նորովի կխթանի ՏՏ կիրառումն ուսումնական գործընթացում, այլ կօգնի տաղանդավոր երիտասարդներին սեփական ուժերով փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Տեղեկատվական տեխնոլոգիաներն այսօր դարձել են մեր կյանքի անբաժան մասը: Կրթական համակարգի առաջընթացը գրեթե ամբողջությամբ կախված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից: Այսօրվա աշակերտներին վիճակված է ապրելու և ստեղծագործելու տեղեկատվական տեխնոլոգիաներով առավել զարգացած միջավայրում: Այնպես որ անհրաժեշտ է ոչ միայն առավել խորությամբ տիրապետել այս ոլորտի ընձեռած հնարավորություններին, այլ նաև պատրաստվել մասնակիցը դառնալու վաղվա օրվա նոր զարգացումներին»,- ասաց Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը:
Ծրագրին աջակցում է նաև ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը:
«Տեղեկատվական տեխնոլոգիաներն իմ կյանքում» խորագրով մրցույթի պայմանների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ www.college.eiu.am Եվրասիա միջազգային համալսարանի վարժարանի պաշտոնական կայքում։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է