Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամն ամփոփեցին «Սովորենք Միասին» ծրագիրը
Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամը ամփոփեցին «Սովորենք Միասին» ծրագրի արդյունքները։
Ծրագրի նպատակն է նպաստել 16-25 տարեկան հատուկ կարիք ունեցող երիտասարդների սոցիալական հմտությունների և ստեղծագործական մտքի զարգացմանը, ինչպես նաև նրանց ներառմանը հասարակություն: Շուրջ 20 երեխաներ ու երիտասարդներ շաբաթական 2 օր անց են կացրել կենտրոնում, ստացել հատուկ մանկավարժի և հոգեբանի ծառայություններ՝ բացահայտելով այն նախասիրություններն ու կարողությունները, որոնք կօգնեն նրանց հետագայում առավել լիարժեք զգալ հասարակության մեջ։
«Սովորենք Միասին» ծրագրի շրջանակում աշխատանքներ են իրականացվել նաև երիտասարդների ծնողների հետ, ովքեր ստացել են խորհրդատվություն և տեղեկատվություն երիտասարդների առկա հնարավորությունները օգտագործելու համար:
«Beeline»-ը ողջունում և կարևորում է այն ծրագրերի իրականցումը, որոնք օգնում են երեխաներին և երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը։ Քանի որ այս երիտասարդները հազվադեպ են ունենում հնարավորություն այցելելու պատմամշակութային վայրեր, տեղում ծանոթանալ մշակութային արժեքներին և մարդկանց կողմից դարեր առաջ ստեղծված պատմությանը, մենք որոշեցինք միասին այցելել Գեղարդի վանք և այստեղ ամփոփել ծրագիրը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Մանկական զարգացման հիմնադրամը շարունակում է իր յուրօրինակ համագործակցությունը Beeline-ի հետ: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս բացահայտելու երեխաների և երիտասարդների նախասիրությունները և հետագայում կապեր հաստատել այն գործատուների հետ, որոնք հետաքրքրված են նրանցով, որ աշխատանքի ընդունեն արդեն որոշակի հմտություններ ունեցող երիտասարդների: Երեխաներն ու երիտասարդներն իրավունք ունեն իրենց օգտակար զգալու մեր հասարակությունում և իրենց ներդրումն ունենալու որոշ բնագավառներում»,-ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։
Նշենք, որ ծրագիրը մեկնարկել է 2014թ–ի հոկտեմբերից։ Ծրագրի շրջանակում իրականացվել է բազմաթիվ միջոցառումներ, ինչպես նաև էքսկուրսիա «Մայրի» ՀԿ արհեստագործական կենտրոն, որտեղ հատուկ կարիք ունեցող երիտասարդներն արհեստներ են սովորում և կարող են հետագայում օգտագործել դրանք աշխատանք փնտրելիս:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է