Beeline. Ֆիլմերի պաստառների մրցույթ` Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի շրջանակում
Beeline–ը, Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում են փառատոնային ֆիլմերի այլընտրանքային պաստառների մրցույթի անցկացման մասին։ Մրցույթի հաղթողները կհրավիրվեն հատուկ ընդունելության Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի նստավայր, իսկ նրանց ներկայացրած պաստառներով կթողարկվեն սահմանափակ քանակությամբ շապիկներ, որոնք կտրամադրվեն հեղինակներին:
Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է պատրաստել և ներկայացնել փառատոնի ֆիլմերին առնչվող պաստառ: Մրցույթը բաց է ինչպես պրոֆեսիոնալների, այնպես էլ սիրողների համար: Պաստառները հարկավոր է ուղարկել [email protected] հասցեին մինչև փետրվարի 28-ը: Հաղթողներին կընտրեն փառատոնի կազմակերպիչներից և ոլորտի պրոֆեսիոնալներից կազմված ժյուրին:
«Ավանդաբար փառատոնի շրջանակում հայտարարվում են մրցույթներ, որոնց շնորհիվ հանդիսատեսն ակտիվորեն ներգրավվում է փառատոնի միջոցառումներին: Այս տարի ևս ավանդույթը կշարունակվի և հուսով ենք, որ փառատոնի շրջանակում հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ոչ միայն բրիտանական ժամանակակից կինոյի լավագույն ֆիլմերը, այլև իր ներդրումն ունենալու փառատոնի գաղափարի տարածման գործում»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
«Մենք ուրախ ենք, որ մեր համագործակցությունը Բրիտանական խորհրդի և Բրիտանական դեսպանատան հետ հնարավորություն կընձեռի մեր երիտասարդներին ծանոթանալ բրիտանական կինոգործիչների աշխատանքների հետ՝ փոխելով նրանց կյանքը դեպի ավելի լավը: Իսկ մրցույթին մասնակցությունը և բրիտանական կինոարվեստի հետ ծանոթությունը էլ ավելի կընդլայնի տաղանդավոր երիտասարդների մտահորիզոնը և կնպաստի հայրենական կինոարվեստի զարգացմանը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնն այս տարի մեկնարկել է փետրվարի 14-ին և նվիրված է սիրո տարածման ու պահպանման գաղափարին: Փառատոնի ընթացքում կներկայացվեն՝ «Նմանակման խաղ», «Բելը», «Անտեսանելի կինը», «Հնարավորություններն անսահման են», «X+Y», «Վիրունգա», «Սերն ամենն է» և «Երեկոն կինոթատրոնում 1914-ին» ճանաչված բրիտանական ֆիլմերը։
Բրիտանական Ֆիլմերի 13-րդ փառատոնը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը։ Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Լայմ, Շողակաթ հեռուստաընկերությունները եւ Ռադիո Վանը, Ռադիո Հայը, Ռադիո FM 105.5-ը, Ավտոռադիո FM 89.7-ը, Իմ ռադիո FM 103.8-ը եւ Ռադիո Երեւան FM 101.9-ը:
Բրիտանական Ֆիլմերի 13-րդ փառատոնի ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ` այցելելով www.britishcouncil.am կայք։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է